Հրաշագործ ուրցի օգտակար հատկությունները

23435696_1318404308288173_1057096984_n

Ուրցն օժտված է հակասեպտիկ, հակասպազմատիկ, հակաբիոտիկ, հակավիրուսային, խորխաբեր եւ այլ կարեւոր հատկություններով, որոնց շնորհիվ այն սպանում է մանրէներին, ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը, բարձրացնում է դիմադրողականությունն օտարածին մարմինների նկատմամբ եւ նպաստում նաեւ արյան մեջ սպիտակ գնդիկների առաջացմանը:

Նրա անունն առաջացել է հունական «thymos» բառից, որը թարգմանաբար նշանակում է «օծանելիք», դրա համար զարմանալի չէ, որ նրա բույրն այդքան ուժեղ է:

Ուրցի առավելություններն առողջության համար

Ուրցը բուժում է շնչառական վարակները: Համարվելով թոքային ախտահանիչ միջոց՝ այն օգտակար է կոկորդի ցավի, ասթմայի, հազի, կապույտ հազի, բրոնխիտի, լարինգիտի, կրծքավանդակի, քթի, կոկորդի  ինֆեկցիաների դեպքում: Շնչեք  ուրցի յուղը ինֆեկցիաների բուժման համար, այն կարելի է օգտագործել նաեւ բերանի եւ լնդերի ինֆեկցիաների ժամանակ՝ ողողելով բերանը:

Շատ հետազոտողներ կարծում են, որ հազի դեղամիջոցի գաղտնիքը եթերային յուղի ազդեցությունն է շնչառական ուղիների վրա: Մյուս տվյալները վկայում են այն մասին,  որ եթերային յուղը գործում է որպես խորխաբեր միջոց եւ ավելացնում է լորձի սեկրեցիան չոր հազը թեթեւացնելու համար:

Ուրցն օգտագործում են նաեւ ֆիզիկական եւ հոգեկան թուլությունների բուժման համար, օրինակ, հիվանդությունից հետո ուժերի վերականգնման համար: Այն օգտակար է դեպրեսիայի, քրոնիկ հոգնածության եւ ուշադրության դժվար կենտրոնացման դեպքում:

Ուրցը կարգավորում է արյան շրջանառությունը, հիշողությունը, հավասարակշռում է գիտակցությունը, բարձրացնում է արյան ճնշումը:

Լինելով հզոր հակաբակտերիալ եւ հակասեպտիկ միջոց՝ ուրցի եթերային յուղը լայնորեն տարածված է ձեռքերը  հականեխող լուծույթներում: Համաձայն Փարիզում անցկացրած հետազոտության՝ դա այն սակավաթիվ եթերային յուղերից է, որը ոչնչացնում է բակտերիաների 90 տոկոսը երեք ժամվա ընթացքում:

Այն համարվում է բնական ախտահանիչ միջոց ձեռքերի համար:

Ոչնչացնում է եղունգների սունկը:

Ոչնչացնում է մանրէները:

Մարզիկների ոտքերի բուժման համար հարկավոր է ուրցի յուղը քսել վնասված տեղին:

Այն բուժում է միզուղիների եւ միզապարկի  բորբոքումը, քանի որ համարվում է թեթեւ միզամուղ միջոց:

Զտած յուղը կամ ճզմած բույսը կարող եք օգտագործել մոծակի խայթոցների բուժման համար:

Ուրցով կարող եք տաք թրջոց դնել մկանային ցավերից, արթրիտից, ռադիկուլիտից, սպորտային վնասվածքներից ազատվելու համար:

Այն կարելի է օգտագործել նաեւ որպես մազի տոնիկ եւ որպես դեմքի մաքրող միջոց:

Օգտագործեք 1 տոկոսանոց լուծույթը որպես հակաբակտերիալ միջոց:

Ապացուցված է, որ ուրցի մեջ առկա թիմոլ նյութը խթանում է արյան հոսքը դեպի մաշկ եւ նպաստում է վերքերի արագ լավացմանը: Թիմոլն ավելացնում է բջջային թաղանթներում մաքուր ճարպերի քանակը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝