Ինչպես անել, որ սեւ հագուստը միշտ նոր տեսք ունենա

thumb-600x315

Սեւ շորերը թեեւ հարմար են ամեն օր հագնելու համար, սակայն դրանք արագ կորցնում են իրենց գույնը լվացքի ընթացքում: Հնարավոր է հիմնականում ջինսերի վրա առաջանան մոխրագույն կամ այլ երանգներ: Դրա համար յուրաքանչյուր տնային տնտեսուհի պետք է իմանա ինչպես լվանալ սեւ հագուստը, որպեսզի այն միշտ նորը երեւա:

Ձեզ ենք ներկայացնում 7 գաղտնիք, որոնք իմանալու դեպքում ձեր հագուստը միշտ նոր եւ գեղեցիկ տեսք կունենա:

Ինչպես լվանալ շորերը

1.Եթե չեք ուզում, որ շորերը լվացքի մեքենայով լվանալուց հետո խամրած տեսք ունենան, միշտ ընտրեք «նուրբ լվացում» ռեժիմը: Լվացքի փոշու մեջ մի քիչ աղ ավելացրեք:

2.Որպեսզի կանխեք գունաթափումը եւ թարմացնեք սեւ գույնը, օգտագործեք հետեւյալ օգտակար հնարքը: Սառը ջրով ամանի մեջ ավելացրեք 2 ճաշի գդալ քացախ եւ այդ լուծույթի մեջ թողեք շորերը 20 րոպե: Առանց մաքրաջրելու գցեք լվացքի մեքենայի մեջ եւ լվացեք սովորական ձեւով:

3.Ամանի մեջ եռացրած ջուր լցրեք եւ լուծեք սուրճը: Շորը թրջեք այդ անուշահոտ լուծույթի մեջ 20 րոպե: Այնուհետեւ լվացեք հագուստը ձեռքով:

 4.Որպեսզի թարմացնեք հագուստի գույնը, անհրաժեշտ է ծխախոտ: Ամանի մեջ պատրաստել անհրաժեշտ քանակության խառնուրդ՝ հաշվի առնելով այն փաստը, որ 1 լ եռացրած ջրին անհրաժեշտ է 15գր ծխախոտ: Երբ այն կսառչի մինչեւ 40 աստիճան, քամել եւ խոզանակով քսել հագուստին: Այնուհետեւ մաքրաջրել հագուստը սառը ջրում:

5.Սեւ գույնը պահպանելու եւ թարմացնելու ամենապարզ միջոցը հագուստը սեւ ներկով լվանալն է, սակայն պետք է հաշվի առնել, որ այն կլինի միայն ձեռքով լվանալու դեպքում: Մի քիչ սեւ ներկը բացել 1-2 ճաշի գդալ քացախի մեջ եւ լցնել շորի վրա ամենավերջին մաքրաջրելուց առաջ:

6.Տաք ջրով ամանի մեջ ավելացրեք 1 ճաշի գդալ կերակրի սոդա: Այդ լուծույթի մեջ 10-15 րոպե դրեք հագուստը լվանալուց հետո: Մաքրաջրեք:

 7.Եթե ձեր սեւ հագուստն արդեն կորցրել է իր գույնը, սակայն դուք ցանկանում եք այն պահել, այդ դեպքում այն պետք է տանեք քիմմաքրման կամ ներկեք հագուստի համար նախատեսված ներկով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝