Բաղադրատոմս բարձր ճնշումն իջեցնելու համար

recept_dlya_snizheniya_vysokogo_davleniya__naget_ru

Ավանդական բժշկությունում կա եւս մեկ հասարակ եւ արդյունավետ բաղադրատոմս, որը կկարգավորի զարկերակային ճնշումը:

Թուրմի բաղադրատոմսը

Բաղադրիչներ՝

5 ճաշի գդալ սոճու ասեղ

2 ճաշի գդալ մասուր

2 ճաշի գդալ սոխի կճեպ:

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցնել ամանի մեջ, ավելացնել 1 լ սառը ջուր, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի եւ եփել մարմանդ կրակի վրա 10 րոպե: Թողնել թրմվի: Կարող եք մի քիչ ջուր  ավելացնել: Ստացված քանակությունը պետք է խմել երկու օրվա ընթացքում: Բուժման կուրսը 4 ամիս է:

Փոփոխությունը նկատելի է արդեն 5 օր անց, կանցնի գլխացավը, իսկ մեկ ամիս անց կարող եք աստիճանաբար հրաժարվել դեղորայքից:

Այս թուրմը նպաստում է նաեւ աղիների եւ լյարդի մաքրմանը: Այն օժտված է իմունային համակարգն ամրապնդող հատկությամբ, համարվում է կանխարգելիչ միջոց գրիպի դեմ: Այն ունի նաեւ միզամուղ հատկություն, ինչպես նաեւ օգտակար է լնդերի արյունահոսության դեպքում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝