Յոգուրտը հիանալի միջոց՝ հարթ եւ սպիտակ մաշկ ունենալու համար

mqdefault-1-3

Յոգուրտն օժտված է մաշկի համար անհրաժեշտ մի շարք հատկություններով:  Կան բազմաթիվ միջոցներ, որի հետ կարող եք օգտագործել յոգուրտը մաշկը սպիտակեցնելու համար:

Ձեզ ենք ներկայացնում յոգուրտի օգտագործման մի շարք մեթոդներ:

1.Յոգուրտ

1.Յոգուրտը մերսող շարժումներով քսել դեմքին մի քանի րոպեի ընթացքում: Այնուհետեւ լվանալ գոլ ջրով: Ամեն օր կրկնեք այդ գործընթացը հիանալի արդյունքների հասնելու համար:

2.Յոգուրտը մեղրի հետ

Խառնել մեկ ճաշի գդալ յոգուրտը եւ  ½  ճաշի գդալ մեղրը մինչեւ ստացվի միատարր զանգված: Քսեք մաշկին: Թողնել 15 րոպե եւ լվանալ գոլ ջրով: Կրկնել շաբաթական երեք անգամ:

3.Յոգուրտը կիտրոնի հյութի եւ վարսակի ալյուրի հետ

Այս համադրությունը մաշկը դարձնում է ավելի փափուկ, առաձգական եւ խոնավ: Խառնել 2 ճաշի գդալ յոգուրտը, 3 ճաշի գդալ վարսակը եւ  մեկ թեյի գդալ կիտրոնի հյութը: Լավ խառնել եւ քսել դեմքին: 15-20 րոպե անց լվանալ սառը ջրով: Կարելի  է օգտագործել շաբաթական 3 անգամ, եւ արդյունքները կնկատեք:

4.Յոգուրտը նարնջի հյութի հետ

Այս համադրությունը կարող է մաքրել դեմքի բծերը, պեպենները եւ հետքերը:

Խառնել 2 ճաշի գդալ յոգուրտը եւ մեկ ճաշի գդալ նարնջի հյութը: Խառնուրդը քսել դեմքին եւ թողնել 15 րոպե: Այնուհետեւ լվանալ գոլ ջրով, հետո սառը ջրով:

5.Յոգուրտը բրնձի փոշու հետ

Գործողություն 1. Այս համադրությունը հիանալի սկրաբ է, որը հեռացնում է դեմքի սպիտակ կետերը եւ արդյունավետորեն սպիտակեցնում է մաշկը: Խառնել բրնձի փոշին եւ յոգուրտը, որպեսզի ստացվի խիտ զանգված: Թողնել 15 րոպե եւ լվանալ գոլ ջրով: Կարող եք այդ խառնուրդին ավելացնել կարտոֆիլի հյութ եւ կրկնել շաբաթական 3 անգամ:

Գործողություն 2. Յոգուրտը ձիթապտղի յուղով, քրքումով եւ բրնձի փոշով

Այս համադրությունում բրնձի փոշին մաքրում է կուտակված ճարպը, յոգուրտը խոնավեցնում է մաշկը, ձիթապտղի յուղը՝ հարթեցնում, իսկ քրքումը սպիտակեցնում է մաշկը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝