Միջոց, որն արագ կօգնի ազատվել հազից

22156777_1283603095101628_1534444820_n

Նույնիսկ ավանդական բժշկության համար քրոնիկ հազի եւ բրոնխիտի բուժումը խնդիր է եղել: Սակայն կա միջոց, որը կարող է բուժել հազը եւ բրոնխիտը կարճ ժամանակում:

Այս բաղադրատոմսից կարող են օգտվել ոչ միայն մեծահասակները, այլ նաեւ երեխաները:

Բաղադրիչներ

400 մլ եռացրած ջուր

2 հատ հասած բանան

2 ճաշի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Սկզբում մաքրել բանանները եւ փայտյա պատառաքաղի միջոցով խյուսի վերածել: Չօգտագործել մետաղյա սպասքի պարագաներ, քանի որ, որպես կանոն, մետաղի հետ շփումից բանանը սեւանում է: Այնուհետեւ լցնել կաթսայի մեջ, ավելացնել եռացրած ջուրը եւ թողնել մնա 30 րոպե: Հետո ավելացնել մեղրը: Ցանկության դեպքում կարող եք քամել, հետո ավելացնել մեղրը, որպեսզի չկորցնի իր բոլոր օգտակար հատկությունները:

Օգտագործման եղանակը

Անհրաժեշտ է օրական խմել 100մլ չորս անգամ: Արդյունքը նկատելի կլինի հինգ օրվա ընթացքում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝