Սխտորի թուրմի հիանալի հատկությունները

22127382_1282907758504495_26542840_n

Սխտորն իր բազմաթիվ առավելությունների հետ նաեւ նպաստում է նիհարելուն եւ կանխում է քաղցկեղը:

Սխտորի թուրմը՝ պատրաստված օղիով, օգնում է ազատվել օրգանիզմի մակաբույծներից, մաքրում է խոլեստերինից, արագացնում է նյութափոխանակությունը: Սակայն պետք  է հետեւել մեկ շատ կարեւոր կանոնի նպատակին հասնելու համար:

Սխտորի թուրմ

Բաղադրիչներ`

200 գր սպիրտ

200 գր մաքրած, կտրատված սխտոր

Պատրաստման եղանակը

Կարեւոր է սխտորը կտրատելուց առաջ հեռացնել միջուկը: Նորահաս սխտորից կարիք չկա հեռացնել միջուկը, իսկ հին սխտորի միջուկը պետք է անպայման հեռացնել թուրմն անվտանգ դարձնելու համար, քանի որ այդ սխտորի միջուկը կարող է վատ ազդեցություն ունենալ աղեստամոքսային տրակտի վրա:

Սխտորի վրա ավելացնել օղին, թողնել թրմվի 10 օր, այնուհետեւ քամել եւ պահել մութ տեղում:

Օգտագործման եղանակը

10 կաթիլ սխտորի թուրմը լուծել 5 ճաշի գդալ կաթի մեջ եւ խմել ուտելուց 20 րոպե առաջ: Անհրաժեշտ է օգտագործել երկու շաբաթ օրական 2 անգամ, այնուհետեւ դադար տալ 2 շաբաթ եւ կրկնել:

Արդեն մեկ շաբաթ անց փոփոխությունները նկատելի են, մարսողության գործընթացը կարգավորվում է, ուտելուց հետո այլեւս ծանրության զգացողություն չեք ունենում:

Անոթների մաքրման արդյունքում կազատվեք քրոնիկ գլխացավերից, ինչպես նաեւ կկարգավորվի քունը: Այն լավ ազդեցություն է ունենում նաեւ մաշկի վրա, այն ավելի շատ առաձգական է դառնում, վերանում են թերությունները:

Այս միջոցի օգտագործման համար հակացուցումներ չկան: Կաթի մեջ լուծված սխտորի թուրմը բացարձակ անվնաս է:

Ի դեպ, հասած սխտորի միջուկը պետք է հեռացնել նաեւ սննդի մեջ օգտագործելուց առաջ, այդ ժամանակ սխտորի հոտն այդքան սուր չի լինի եւ շուտ կանցնի:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝