Ծերության եւ կնճիռների դեմ պայքարելու հիանալի միջոց

1466580443_1

Ծերության գործընթացն անխուսափելի է եւ հանգեցնում է մաշկային բազմաթիվ փոփոխությունների, քանի որ մաշկը կորցնում է առաձգականությունը: Այդ փոփոխությունները հատկապես դժվար են տանում կանայք: Կենսակերպի  փոփոխությունը, սթրեսը, անառողջ դիետաները, վնասակար սնունդը կարող են արագացնել ծերության գործընթացն ու կնճիռների առաջացումը:

Շուկայում տարատեսակ կրեմներ կան, որոնք պետք է դանդաղեցնեն ծերության գործընթացը եւ նվազեցնեն կնճիռները: Դժբախտաբար, դրանցից շատերն անարդյունավետ են, այդ պատճառով ավելի խելամիտ կլինի օգտագործել բնական միջոցներ:

Այս բաղադրատոմսը, որն ուզում ենք ներկայացնել, բավականին արդյունավետ է եւ հեշտ է պատրաստվում: Այն կարգավորում է դեմքի գույնը եւ հարթեցնում է մաշկը, դրանով դանդաղեցնում է ծերության գործընթացը եւ կանխում կնճիռների առաջացումը:

Բաղադրատոմս

Բաղադրիչներ՝

1 ճաշի գդալ ձիթապտղի կամ նուշի յուղ

1 ձվի դեղնուց

1 թեյի գդալ մեղր

2 թեյի գդալ վազելին 

Պատրաստման եղանակը

Վազելինը մի քիչ տաքացնել, ավելացնել ձվի դեղնուցը, ձիթապտղի յուղը եւ մեղրը: Լավ խառնել, մինչեւ ստացվի միատարր զանգված: Խառնուրդը լցնել փոքր ամանի մեջ: Դեմքին քսել թեթեւ  մերսումով: Կես ժամ անց սրբել դեմքը նախապես ջրի մեջ  թրջված կտորով: Կարող եք նաեւ սերուցք ավելացնել:

Խորհուրդներ

Որպեսզի կրեմը ներծծվի մաշկի մեջ, անհրաժեշտ է կես ժամ, դրա համար այն պետք է քսել քնելուց երկու ժամ առաջ: Կրեմը պահել սառնարանում: Այն կարելի է օգտագործել օրական երկու անգամ, քանի որ չունի բացասական ազդեցություն:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝