Լյարդը մաքրող հիանալի ըմպելիք

pechen_45-696x364

Այս ըմպելիքը կարող է նվազեցնել սթրեսը, անհանգստությունները եւ կօգնի արագ քնել:

Բացի այդ, ամենից առաջ այն ունի նաեւ բուժիչ հատկություն, որը կհանգստացնի եւ կթուլացնի մարմինը՝ ապահովելով օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերով:

Այն գործում է գիշերվա ընթացքում՝ մաքրելով օրգանիզմը թունավոր նյութերից եւ վերականգնելով առողջությունը:

Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել ամեն օր:

Քրքումը չափազանց օգտակար բույս է, այն հարյուրամյակներ շարունակ օգտագործում են: Հավանաբար այն ամենաուսումնասիրված համեմունքն է: Կան տարբեր հետազոտություններից ստացված ավելի քան 8000 արդյունքներ, որոնք փաստում են քրքումի օգտակարությունը եւ ապացուցում, որ քրքումն արդյունավետ է գրեթե բոլոր հիվանդությունների բուժման համար:

Այն արդյունավետորեն կանխում է բորբոքումների զարգացումը, այտուցվածությունը կամ ցավերի առաջացումը: Քրքումը կարելի է ավելացնել ցանկացած ուտելիքի:

Իմբիրը նույնպես չափազանց օգտակար համեմունք է: Այն կանխում է քաղցկեղը, կարգավորում արյան ճնշումը, մարսողությունը, ինսուլինի արտադրությունը, վերացնում է մանրէները, ցավը եւ սրտխառնոցը:

Կոկոսի կաթը պարունակում է օգտակար ճարպաթթուներ, որոնք օժտված են արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու, սիրտը պաշտպանելու հատկությամբ, նպաստում են քաշի նվազեցմանը, ինչպես նաեւ մարմինը եւ գլխուղեղն ապահովում են էներգիայով: Կոկոսի կաթն ամրապնդում է իմունային համակարգը, պայքարում ինֆեկցիաների դեմ, նպաստում ատամների եւ ոսկորների ամրացմանը, հանգստացնում է նյարդային համակարգը:

Քրքումի, իմբիրի, սեւ պղպեղի եւ կոկոսի կաթի խառնուրդը շատ համեղ, անուշաբույր եւ օգտակար ըմպելիք է:

Բաղադրատոմս

Բաղադրիչներ՝

1 թեյի գդալ քրքում

1 հատ մանր իմբիր

2 բաժակ կոկոսի կաթ (կարելի  է նաեւ օգտագործել կովի կաթ)

1/4 թեյի գդալ սեւ պղպեղ

Բնական մեղր, որը պարտադիր չէ, ըստ ցանկության

Նախազգուշացում. կոլիտի կամ այլ աղիքային խնդիրների դեպքում չօգտագործել սեւ պղպեղը:

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, բացի մեղրից: Դնել թույլ կրակին, երբ կնկատեք պղպջակներ, նվազեցրեք ջերմությունը եւ թողեք մնա 5 րոպե: Սառեցնել եւ ցանկության դեպքում ավելացնել մեղր, կարող եք նաեւ ավելացնել դարչին:

Խորհուրդ է տրվում խմել այս հրաշալի ըմպելիքն ամբողջ օրվա ընթացքում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝