Հորմոնալ անհավասարակշռության նախանշաններ, որոնց վրա շատերն ուշադրություն չեն դարձնում

gormonalnyj-disbalans-u-zhenshhin

Կանանց մոտ հորմանալ անհավասարակշռությունը արդիական խնդիր է դարձել:

Նրանք բախվում են առողջական այնպիսի խնդիրների, ինչպիսիք են էներգիայի պակասը, ուշադրության կենտրոնացման հետ կապված բարդություններ, անքուն գիշերներ, ցավեր:

Հորմոնների անհավասարակշռության նախանշաններ

Քնի խանգարում

Սովորելու դժվարություն, մոռացկոտություն եւ խնդիրներ ուշադրության կենտրոնացման հետ կապված:

Մշտական քաղց

Մարսողական խնդիրներ, օրինակ՝ փքվածություն, փորկապություն եւ այլն:

Մշտական հոգնած վիճակ

Տրամադրության անկում եւ դեպրեսիա

Քաշի ավելացում

Գլխացավեր եւ միգրեն

Գիշերային քրտնարտադրություն

Կրծքավանդակի ցավեր

Եթե ձեզ մոտ նկատելի է այս նշաններից մի քանիսը եւ եթե մտածում եք, որ պատճառը հորմոնալ խանգարումը չէ, ապա պետք չէ դրանք արհամարհել, քանի որ այդ նշանները հաստատ բնական երեւույթ չեն:

Դժբախտաբար, շատերն այդ նշաններին լուրջ չեն վերաբերվում, հիմնական պատճառը փնտրելու փոխարեն, նրանք դիմում են կոֆեինի, քնաբերների եւ այլ դեղահաբերի օգնությանը՝ ժամանակավոր արդյունք ստանալու համար: Հորմոնների հավասարակշռության վերականգնումը միանգամից չի լինում, այն պահանջում է հաստատակամություն, ուժեղ կամք եւ վճռականություն:

Ինչպես վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը

Ճիշտ օգտագործել ընկույզը եւ սերմերը

Սերմերը եւ ընկույզը հաճախ պարունակում են վնասակար օմեգա-6 ճարպաթթուներ, ինչի հետեւանքով օրգանիզմն անընդհատ հիվանդանալու հակվածություն է ունենում: Որպեսզի հորմոնները վերահսկողության տակ պահեք, ընտրեք առողջարար ընդեղեն եւ սերմեր, օրինակ՝ չորացրած պնդուկ, բադամ եւ կանեփի, քնջութի, կտավատի սերմեր:

Խուսափեք սոյայից

Սոյայից ավելի շատ վնաս կա, քան օգուտ, հատկապես կանանց համար: Այն գենետիկորեն ձեւափոխված է եւ նպաստում է հորմոնների խանգարմանը: Սոյան պարունակում է նաեւ  ֆիտատներ, միացություններ, որոնք խանգարում են օրգանիզմին յուացնել հանքանյութերը: Խուսափեք այն մթերքներից, որոնց բաղադրության մեջ սոյա կա:

Մագնեզիում

Մագնեզիումի բացակայությունը նույնպես շատ տարածված երեւույթ է մեր օրերում, որի պատճառը վերամշակված սնունդի օգտագործումն է, ալկոհոլը եւ ֆիտատներով հարուստ սնունդի օգտագործումը: Մագնեզիումի պակասը հանգեցնում է գլխացավերի, գլխապտույտների, փքվածոււթյան, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի եւ այլ խնդիրների: Այս ամենից խուսափելու համար սննդակարգի մեջ մագնեզիում պարունակող սնունդ ավելացրեք;

Խուսափեք ֆրուկտոզա եւ պարզ ածխաջրեր պարունակող սննդից

Չափավոր ֆիզիական ծանրաբեռնվածությունը՝ յոգան, քայլելը, նույնպես կօգնեն վերականգնել հորմոնալ հավասարակշռությունը:

Գիշերը հանգիստ քնել

Նվազեցնել կոֆեինի օգտագործումը

Ստանալ բավարար քանակության D վիտամին

Սննդակարգի մեջյ ներառել կոկոսի յուղ

Աղբյուրը՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝