Համեղ թեյ, որը պայքարում է շաքարային դիաբետի, ավելորդ քաշի եւ խոլեստերինի դեմ

21984353_1278198495642088_1813227295_n

Այս թեյը համարվում է հիանալի միջոց հեղուկի սակավության եւ այտուցվածության դեմ պայքարելու համար: Այն նաեւ կարգավորում է խոլեստերինի մակարդակը:

Անհրաժեշտ է ընդամենը երեք բաղադրիչ՝ խնձոր, դարչին եւ կոճապղպեղ (իմբիր):

Խնձորը հիանալի միջոց է ազատ ռադիկալների դեմ պայքարելու համար, դանդաղեցնում է ծերացումը, կարգավորում է մարսողությունը եւ համարվում է հիանալի միզամուղ: Հետազոտությունները ցույց են տվել, որ խնձորը երիտասարդացնում է կնոջը: Ի դեպ, խոսքը ոչ միայն մաշկի մասին է, այլ նաեւ օրգանների:

Դարչինն օգտակար է դիաբետի ժամանակ եւ խթանում է նյութափոխանակությունը: Օգտագործելով ընդամենը մեկ գդալ դարչին՝ օրգանիզմը սկսում է արդյունավետորեն կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը եւ ավելի լավ արձագանքել ինսուլինին: Այն կհանգեցնի մարսողության կարգավորմանը: Դարչինը կարգավորում է նաեւ արյան շրջանառությունը, ինչպես նաեւ կանխում է սրտային հիվանդությունների առաջացումը:

Իմբիրը նույնպես կարգավորում է նյութափոխանակությունը, բացի այդ, այն նաեւ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այն հարուստ է եթերային յուղերով, կալցիումով, երկաթով, վիտամին C-ով, ֆոլաթթվով, սպիտակուցով, ֆոսֆորով եւ այլ օգտակար նյութերով: Այս բաղադրիչներն առավել ուժեղացնում են իրենց ազդեցությունը, երբ գործում են միասին:

Բաղադրիչներ

500 մլ մաքուր ջուր

1 թեյի գդալ ցեյլոնական դարչին

4 հատ կարմիր խնձոր

1 թեյի գդալ քերած իմբիրի արմատ

Պատրաստման եղանակը

Լավ լվանալ խնձորները եւ կտրատել մանր կտորներով: Խառնել բոլոր բաղադրիչները եւ եռացնել թույլ կրակի վրա 5-10 րոպե: Հանել կրակի վրայից, թողնել 20-30 րոպե սառչի եւ քամել:

Անհրաժեշտ է խմել մեկ բաժակ այդ ըմպելիքից դեռ տաք վիճակում քաղցած ժամանակ: Մնացածը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ: Ցանկության դեպքում կարող եք մեղր ավելացնել:

Կարեւոր է. «Խնձորի եւ դարչինի» թեյ վաճառվում է խանութներում, սակայն դա չունի այն առավելությունն, ինչ որ այս ըմպելիքը, որը պատրաստված է թարմ եւ բնական բաղադրիչներից:

Հիպերտոնիայի դեպքում պետք է օգտագործել այս թեյն առանց իմբիրի:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝