Ի՞նչն է պետք գաղտնի պահել. իմաստունների խորհուրդներ

mudrets

Առաջինը, ինչը պետք է գաղտնի պահել, ասում են իմաստունները, դա ձեր հեռահար ծրագրերն են: Լռեք այնքան ժամանակ, քանի դեռ այդ ծրագրերը չեն կատարվել: Մեր գաղափարները ոչ միայն կատարյալ չեն, այլ նաեւ ունեն բազմաթիվ թույլ տեղեր, որոնց կարելի է շատ հեշտ հարվածել եւ ոչնչացնել:

2. Չպատմեք ձեր բարեգործության մասին: Բարի գործն աշխարհում հազվագյուտ երեւույթ է, եւ հենց այն պետք է պահպանել, ինչպես աչքի լույսը: Մի գովաբանեք ինքներդ ձեզ լավ գործի համար:

3. Երրորդն, ինչի մասին խորհուրդ են տալիս լռել իմաստունները, դա անձնականն է: Աջ ու ձախ մի պատմեք ձեր սննդային սահմանափակումների, քնի եւ անձնական կյանքի մասին:

4. Պետք է լռել սեփական քաջագործության, հերոսության մասին: Ինչ որ մեկն արտաքին փորձության է ենթարկվում, մեկ ուրիշը՝ ներքին: Արտաքին փորձությունները տեսանելի են, դրա համար մարդիկ մրցանակներ են ստանում, ներքին փորձությունների հաղթահարումը ոչ ոք չի տեսնում, իսկ դրա համար ոչ մի մրցանակ չեն ստանում

5. Չպետք է տարածել հոգեւոր գիտելիքները: Հոգեւոր գիտելիքը տարբեր մակարդակ ունի եւ պետք է բացահայտվի գիտակցության մաքրության որոշակի մակարդակի հասնելու ժամանակ: Ճշմարտության սկսնակ կրողի հիմնական սխալն այն է, որ նա ցանկանում է կիսվել բարձր հոգեւոր գիտելիքներով, մարդուն բարություն բերելու փոխարեն, ինչը նրան ավելի շատ է շփոթեցնում եւ նույնիսկ վախեցնում:

6. Չպետք է կիսվել որիշի հետ տնային վեճերի եւ ընտանեկան կյանքի մասին: Հիշե՛ք. որքան քիչ եք խոսում ընտանիքում առկա խնդիրների մասին, այնքան այն ամուր եւ կայուն կլինի: Վեճը բացասական էներգիայից ազատվելու միջոց է, որը կուտակվում է շփման արդյունքում:

7. Չպետք է խոսել գռեհիկ արտահայտությունների մասին, որոնք ինչ-որ մեկից եք լսել: Փողոցում կարելի է կեղտոտել կոշիկները, ինչպես նաեւ կարելի է աղտոտել գիտակցութունը: Եվ մարդը, ով գալիս է տուն ու պատմում այն ամենն, ինչ լսել է մի հիմարից, ոչնչով չի տարբերվում այն մարդուց, ով մտնում է տուն եւ կոշիկները չի հանում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝