Բնական միջոց երիտասարդ տեսք ունենալու համար

21905508_1275851152543489_1172343742_n

Տարիքն առաջին հերթին բացահայտում են աչքերի շուրջը, պարանոցին եւ ձեռքերին առկա կնճիռները:

Արեւի ճառագայթների ազդեցությունը, քամին, ցուրտը, շոգը եւ այլ գործոններ ազդում են մաշկի վրա: Բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս առողջ կենսակերպ վարել՝ դանդաղեցնելու ծերացումը եւ ավելի երկար ժամանակ երիտասարդ տեսք ունենալու համար:

Առավել տարածված խորհուրդներն են՝

Խուսափել ծխելուց

Խուսափել ալկոհոլից եւ գազավորված քաղցր ըմպելիքներից

Խմել բավարար քանակությամբ ջուր

Մաշկը դիմահարդարումով շատ չծանրաբեռնել:

Դուք կարող եք բարելավել մաշկի վիճակը, հատկապես օգտակար նյութերի ավելացման համար, որոնք մաշկը կորցնում է ժամանակի ընթացքում:

Դա նկատի ունենալով՝ մենք առաջարկում ենք այս բաղադրատոմսը: Նախ սովորում եք՝ ինչպես պատրաստել սուրճի յուղ, այնուհետեւ ծերության դեմ քսուքի պատրաստումը:

Սուրճի յուղ

Բաղադրիչներ

½ բաժակ ձիթապտղի յուղ

3 թեյի գդալ աղացած սուրճ

Տաքացնել ձիթապտղի յուղը մարմանդ կրակի վրա, երբ այն տաք լինի, ավելացրեք սուրճը եւ թողեք մեկ գիշեր մնա: Այն պատրաստ կլինի հաջորդ օրը:

Քսուք ծերության դեմ

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ կարիտեի յուղ

1 թեյի գդալ մասուրի թուրմ

1 թեյի գդալ ժոժոբայի յուղ

2 թեյի գդալ սուրճի յուղ

2 ճաշի գդալ կակաոյի փոշի

10 կաթիլ լավանդայի եթերայուղ

10 կաթիլ երիցուկի կամ եղեսպակի եթերայուղ

Պատրաստման եղանակը

Տաքացնել կարիտեի յուղը եւ կակաոն ջրի գոլորշու վրա: Երբ սկսի լուծվել, ավելացնել մասուրի թուրմը, ժոժոբայի յուղը, սուրճի յուղը եւ խառնել մինչեւ միատարր զանգված ստացվի:

Այնուհետեւ ավելացնել լավանդայի եւ երիցուկի յուղերը եւ խառնել: Լցնել ապակե ամանի մեջ եւ պահել սառը տեղ: Սկզբում ստուգեք՝ արդյոք չունեք ալերգիա բաղադրիչներից: Քիչ քանակությամբ քսուք քսեք բազուկին եւ սպասեք 20-40 րոպե, որպեսզի տեսնեք՝ կա՞ արդյոք ալերգիկ ռեակցիա:

Քսուքն օգտագործելուց առաջ դեմքն անհրաժեշտ է լվանալ: Թեթեւ շարժումներով քսուքը քսել դեմքին, պարանոցին եւ ձեռքերին քնելուց առաջ:

Այս քսուքը պարունակում է բոլոր անհրաժեշտ բաղադրիչները մաշկը վերականգնելու համար, քանի որ այն պարունակում է սուրճ, որը համարվում է հակաօքսիդանտի հիանալի աղբյուր, որը կանխում է ազատ ռադիկալների գործողությունը:

Բացի այդ, լավանդան ունի հակաբորբոքային ազդեցություն եւ նպաստում է հյուսվածքների վերականգնմանը:

Երիցուկը եւ եղեսպակը երիտասարդացնում են մաշկը եւ ունեն հանգստացնող ազդեցություն:

Ճարպաթթուների եւ վիտամին С-ի համադրությունը, որն առկա է մասուրի մեջ, կատարում է մաշկի խոնավեցնող գործառույթ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝