Սեղանի վրա չնստեք, տանը չսուլեք, գիշերը գումարը դրեք սփռոցի տակ. փողը եւս հարգանք է պահանջում

Cute kid girl holding dollars and have an idea how earning much

♦Եթե դրամապանակի մեջ միշտ փոքր կարմիր թուղթ պահեք, դրամապանակում միշտ գումար կլինի:

♦Ամեն անգամ տնից դուրս գալիս թղթադրամ թողեք հայելու դիմաց, որպեսզի փողը արտացոլվի եւ ավելանա:

♦Գնումների գնալիս գումարի մի մասը դրեք ներքին ձախ գրպանում, դա ձեզ անիմաստ գնումներից ետ կկանգնեցնի:

♦Երբեք մի ծախսեք ամենավերջին լուման, միշտ պետք է ինչ-որ չափի գումար պահեք, թեկուզ միայն տրանսպորտի համար:

♦Համոզվեք, որ տանը ծորակներից ջուրը չի կաթկթում, ջրի հետ հեռանում են նաեւ փողերը:

♦Պարտքն ավելի լավ կլինի վերադարձնել ոչ թե երեկոյան, այլ առավոտյան, որպեսզի նորից գումարը ետ գա:

♦Երեկոյան գումար պարտք չեն վերցնում, չեն տալիս եւ չեն հաշվում:

♦Խուսափեք երեքշաբթի օրերին պարտք վերցնելուց, ամբողջ կյանքում պարտք կմնաք:

♦Երկուշաբթի դրամական ոչ մի հաշվարկ չեն անում եւ պարտքով գումար չեն տալիս:

♦Դատարկ շիշը մի թողեք սեղանի վրա, առանց գումարի կմնաք:

♦Սեղանի վրա չպետք է նստել, աղքատ կլինեք:

♦Սեղանին չի կարելի դնել բանալիները եւ գլխարկը:

♦Եթե սուլեք տանը, ապա ձեր փողերը կկորցնեք:

♦Եթե եղունգները կտրեք երեքշաբթի կամ ուրբաթ, ապա միշտ հարուստ կլինեք:

♦Տանը ավելը միշտ դրեք գլխի մասը դեպի վերեւ:

♦Երկուշաբթի ասեղ գնեք, իսկ հինգշաբթի երեկոյան թելի հետ միասին անցկացրեք բաճկոնին:

♦Գումարը վերցրեք ձախ ձեռքով, իսկ տվեք աջ ձեռքով:

♦Սուրբ Ծնունդին եկեղեցու համար գումար զոհաբերեք:

♦Պարտքը վերադարձրեք մանր թղթադրամներով:

♦Գիշերը գումարը դրեք սփռոցի տակ, այլ ոչ թե սեղանի վրա:

♦Գետնից մանրադրամ մի վերցրեք, հատկապես եթե դրանք խաչմերուկին են ընկած: Դուք կարող եք կորցնել ձեր առողջությունն ու ուժերը:

♦Մանր դրամը շաղ տվեք տան անկյուններում եւ ասեք. «թող միշտ լինի իմ տանը»: Մանրադրամի կույտը ինչքան շատ լինի, այնքան ավելի շատ փող կլինի:

♦Նույն տանը տարբեր ավելներով մի ավլեք:

♦Թղթադրամները դրամապանակում պետք է դնել հերթականությամբ, որպեսզի չճմրթվեն, նույն անվանական արժեքով թղթադրամները դրեք իրար հետ, դրանից հետո մյուսները: Տարբեր երկրների փողերը միասին չեն դնում, այլ տարբեր գրպաններում:

♦Առավոտյան քաղցած վիճակում գտած փողը մի վերցրեք:

♦Աքաղաղի առաջին կանչի հետ շխկշխկացրեք գրպանի փողերը, որպեսզի այնտեղ միշտ գումար լինի:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝