Հիանալի միջոց գեղեցիկ եւ փարթամ մազեր ունենալու համար

image

Շատերն են ցանկանում երկար եւ խնամված մազեր ունենալ, սակայն չեն կարողանում հասնել իրենց նպատակին մազաթափության եւ մազերի աճի խանգարման պատճառով: Եթե կտրվածքից հետո մազերն արագ չեն աճում, դրանք երկարացնելու միակ միջոցը մազերի արհեստական երկարացումն է:

Սակայն կան բնական միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է առավել փարթամ դարձնել մազերը: Զարմանալի է, սակայն ամենալավ միջոցը կարտոֆիլն է: Այն ընդունակ է բնական ճանապարհով եւ առանց վնասակար ազդեցության երկարացնել մազերն ընդամենը մեկ շաբաթում:

Անհրաժեշտ է վերցնել միջին չափի 5-6 կարտոֆիլ, լվանալ եւ հարել բլենդերով: Խիտ զանգված ստանալուց հետո պետք է ավելացնել մի քիչ ջուր եւ քամել թանզիֆի միջոցով:

Խառնուրդը քսել մազերին, մերսել գլխամաշկը, գլուխը ծածկել լոգանքի գլխարկով եւ թողնել 20-25 րոպե, այնուհետեւ լվանալ ջրով:

Այս գործընթացը պետք է կրկնել շաբաթական մեկ անգամ եւ ձեր մազերը կսկեն աճել: Բացի աճից, կարտոֆիլը մազերին կհաղորդի նաեւ հիանալի փայլ եւ թարմություն:

 

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝