Յոդով պատրաստված քսուքը` արդյունավետ միջոց կնճիռների դեմ

image

Ձեզ ենք ներկայացնում արդյունավետ միջոց կնճիռների դեմ: Այն օժտված է նաեւ սպիտակեցնող հատկությամբ, հեռացնում է պեպենները, քանի որ բաղադրության մեջ մտնում է նաեւ յոդը:

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ մեղր

1 թեյի գդալ վազելին

1–2 կաթիլ յոդ

1 ճաշի գդալ կաստորի յուղ

Պատրաստման եղանակը

Սկզբում ապակե ամանի մեջ լցնել 1-2 կաթիլ յոդը: Այնուհետեւ ավելացնել մեղրը, վազելինը եւ կաստորի յուղը: Այդ ամենը լավ խառնել: Ստացված քսուքը պահել սառը տեղում մեկ ամսից ոչ ավելի:

Օգտագործման եղանակը

Երիտասարդացնող քսուքը քսել բարակ շերտով լավ մաքրված դեմքին:

Այն կարելի է օգտագործել նաեւ որպես դիմակ՝ քսելով դեմքին հաստ շերտով եւ թողնելով 15 րոպեից մինչեւ մեկ ժամ:

Այս քսուքը մաշկը դարձնում է ավելի առաձգական, սնուցում է օգտակար տարրերով, անցկացնում է կոշտությունը, թարմացնում է դեմքը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝