Հոդերը վերականգնող հիանալի բաղադրատոմս

21754505_1270242293104375_311348045_n

Շատերի մոտ հասուն տարիքում հոդացավեր են առաջանում վատ սնվելու, նստակյաց ապրելակերպի կամ ծանր ֆիզիկական աշխատանքի հետեւանքով:

Սակայն եթե հոդերը ցավում են երիտասարդ տարիքում, դա վկայում է արյան շրջանառության խանգարման եւ հոդային աճառի քայքայման մասին:

Ձեզ ենք ներկայացնում հիանալի բաղադրատոմս, որը կկանխարգելի նման խնդիրների առաջացումը: Իսկ եթե ցավերը քեզ տանջում են, ապա այն կօգնի ամրացնել հոդերը եւ թեթեւացնել տհաճ զգացողությունները:

Բաղադրիչներ

250մլ նարնջի հյութ

150 գր վարսակ

200 մլ ջուր

1 թեյի գդալ դարչին

300 գր արքայախնձոր

20–30 գր մեղր

50 գր նուշ

Պատրաստման եղանակը

Վարսակի շիլայի վրա ավելացնել նարնջի հյութը, ջուրը, արքայախնձորը, դարչինը, մեղրը, նուշը: Բլենդերի միջոցով այնպես հարել այդ ամենը, որ ստացվի միատարր զանգված:

Օգտագործման եղանակը

Ամեն առավոտ նախաճաշից 20 րոպե առաջ խմել 100մլ այդ խառնուրդից: Լավ կլինի, եթե առավոտյան մեկ բաժակ ջուր էլ խմեք: Այդպիսով այն ավելի լավ կյուրացվի օրգանիզմում:

Ազդեցություն

Նարինջը եւ արքայախնձորը հարուստ են С վիտամինով, ինչը նպաստում է ոսկորների, ջլերի  ամրացմանը: Հաստատված է, որ բորբոքային արթրիտի դեպքում, հիվանդ հոդի ներքին խանգարումներից բացի, նվազում է նաեւ այս վիտամինի քանակը: Այն օժտված է նաեւ հզոր հակաբորբոքային հատկությամբ:

Դարչինը պարունակում է կալցիում, որն ամրացնում է հոդերը: Կարգավորում է արյան շրջանառությունը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը:

Վարսակը պարունակում է սիլիկոն, մագնեզիում, ֆոսֆոր եւ կալիում: Այն վերականգնում է օրգանիզմում սիլիկոնի հավասարակշռությունը: Կալցիումը, մագնեզիումը եւ ֆոսֆորը նպաստում են հոդերի ուժի պահպանմանը:

Նմանատիպ արդյունավետ միջոց կարելի է պատրաստել տան պայմաններում հոդային լուրջ խանգարումներից ազատվելու համար: Այն օգտակար է նաեւ աղեստամոքսային տրակտի համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝