Կերակրի սոդան եւ ձեր ատամները. ի՞նչ ազեցություն կարող է ունենալ նատրիումի բիկարբոնատը

chistim-zubjui-chetkoi

Նախկինում սոդան դիտարկվում էր որպես նյութ, որը մշակում է ատամի մակերեսը: Սակայն քչերին է հայտնի, որ սոդան օգտագործվում է որպես ատամների մաքրող միջոց արդեն ավելի քան 150 տարի:

Ինչու է անհրաժեշտ սկսել օգտագործել կերակրի սոդան ատամների մաքրման համար: Այն կարող է սպիտակեցնել ատամները, հեռացնել քարերը եւ վերացնել բակտերիաները, որոնք հանգեցնում են լնդերի բորբոքման եւ կարիեսի:

Գիտականորեն ապացուցված է, որ ատամների մաքրումն այն միջոցներով, որոնք պարունակում են 20-65 տոկոսանոց կերակրի սոդա, ավելի շատ կկանխի կարիեսը:

Համարվում է, որ նատրիումի բիկարբոնատն ավելացնում է բերանի խոռոչի рН-ը, ինչն էլ իր հերթին չեզոքացնում է բակտերիալ մետաբոլիկ թթուների վնասակար ազդեցությունը:

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ բիկարբոնատն օժտված է ատամների վրա առաջացած բարակ շերտի թթվայնությունը նվազեցնելու եւ ատամի խնդիրները կանխելու հատկությամբ: Ավելին, այն կարող է նպաստել կալցիումի յուրացմանը:

Ինչպե՞ս օգտագործել կերակրի սոդան ատամների համար

Նախեւառաջ, մի քիչ սոդա լցնել ամանի մեջ: Այնուհետեւ թրջել ատամի խոզանակը եւ թաթախել սոդայի մեջ: Խորհուրդ է տրվում ատամները մաքրել 2 րոպեի ընթացքում, այնուհետեւ մաքրել լեզուն 20 վրկ, որպեսզի ազատվեք մանրէներից: Հետո բերանը լվանալ ջրով:

Խորհուրդ է տրվում դադարեցնել ատամի մածուկ օգտագործելը, քանի որ այն վնասակար է:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝