Ճակնդեղը բուժում է ավելի լավ, քան դեղերը

sfecla-rosie

Ճակնդեղից բուժիչ բաղադրատոմս

1,5 կգ մաքրած ճակնդեղը կտրատել 4-5 մասի, վրան ավելացնել 2 լիտր եռացրած ջուր եւ եփել մեկ ժամ թույլ կրակի վրա: Մեկ ժամ անց ավելացնել մեկ ճաշի գդալ շաքարավազ եւ մեկ ճաշի գդալ քացախ: Պահել սառնարանում:

Օրական 3-4 անգամ յուրաքանչյուր ուտելուց առաջ օգտագործել 30-40մլ ճակնդեղի թուրմից եւ ուտել 1-2 կտոր ճակնդեղ: Տվյալ բաղադրատոմսը՝

♦Կարգավորում է արյան որակը:

♦Մաքրում է օրգանիզմը, ունի թուլացնող եւ միզամուղ հատկություն, մաքրում է լյարդը:

♦Ունի հակաքաղցկեղային հատկություն, արգելափակում է քաղցկեղի բջիջների աճը:

♦Բուժում է սեռական խանգարումները:

♦Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը:

♦Նվազեցնում է ճնշումը:

♦Նվազեցնում է հոդերի աթերոսկլերոզի, սրտային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը:

♦Ունի երիտասարդացնող հատկություն, պարունակում է նյութեր, որոնք նպաստում են նոր բջիջների առաջացմանը:

♦Անցկացնում է «սառը ոտքերի» համախտանիշը շնորհիվ անոթները լայնացնելու հատկության:

♦Նպաստում է զարկերակների, մազանոթների, մանրաթելերի եւ ոսկորների ամրացմանը:

♦Օգտակար է հյուծվածության եւ ուժի կորստի դեպքում:

♦Կանխում է ճարպակալումը:

♦Ամենակարեւոր պայմանն այն է, որ ճակնդեղը լինի առանց նիտրատների:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝