Վարակիչ տուրիզմ. 2018թ.-ին զբոսաշրջության համար ամենավտանգավոր երկրները

image

Եթե կարծում եք, որ Էբոլայի և Զիկա վիրուսի մասին խոսակցություններն անցյալում են, և կարող եք մեկնել այնտեղ, որտեղ ցանկանում եք, ապա պետք է հիշեք մի փաստ, որ զբոսաշրջիկները միշտ էլ վախենալու բան ունեն: Ձեզ ենք ներկայացնում՝ ինչից և որ քաղաքներից ճիշտ կլինի հեռու մնալ այս տարի:

1.Արաբական Միացյալ Էմիրություններ

Ռոսպոտրեբնադզորը նախազգուշացրել է, որ Աբու–Դաբիում վերջերս արձանագրվել են մերձավորարևելյան սուր շնչառական սինդրոմով վարակիչ հիվանդության դեպքեր: Դրա հետևանքով մահանում է հիվանդների մոտ 35 տոկոսը:

Համախտանիշներ՝ նման է ծանր գրիպի և թոքաբորբի:

Ինչի՞ց վախենալ. ուղտերից: Գիտնականներն առայժմ հաստատ չգիտեն, թե ինչպես է տարածվում վարակը, սակայն ենթադրում են, որ մարդիկ վարակվում են հենց այդ կենդանիներից: Մարդկանցից վարակվելու դեպքեր առայժմ չեն գրանցվել:

2.Հնդկաստան

Հնդկաստանի հարավում տեղի է ունեցել Նիպա վիրուսի բռնկում: Այդ վարակով հիվանդների 40-75 տոկոսը մահանում է: Հիվանդությունը գրեթե հետազոտված չէ, իսկ վերջին շաբաթներին դրանից մահացել են արդեն 10 մարդ: 1998թ.-ին Մալայզիայում այդ հիվանդությունից մահացել է 105 մարդ, իսկ 2008թ.-ին Բանգլադեշում և Հնդկաստանում՝ 211 մարդ:

Համախտանիշներ՝ հիվանդությունը տարբեր ձևերով է արտահայտվում. երբեմն այն արտահայտվում է ջերմությամբ և գլխացավով, երբեմն անմիջապես ցնցումների և կոմայի մեջ են ընկնում: Որոշ հիվանդների մոտ նկատվել են գրիպին նման համախտանիշներ, իսկ հետո առողջացել են: Նրանցից ոմանց մոտ հիվանդությունը կրկնվել և մահացու ելք է ունեցել:

Ինչի՞ց վախենալ. թռչող աղվեսներից, դրանք համարվում են վիրուսակիրներ: Իսկ առհասարակ, ավելի ճիշտ կլինի ոչ մի կենդանու ձեռք չտալ և հետևել հիգիենայի կանոններին՝ լվանալ ձեռքերը և մրգերը, խմել միայն շշով ջուր:

3.Կոնգո

Այնտեղ նույնպես արձանագրվել է Էբոլայի բռնկում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է. Բիրոկո քաղաքում մահացել են 18 մարդ: Թեև այն հեռավոր վայրերից է, սակայն վարակման դեպքեր տեղի են ունեցել տարածաշրջանի երեք տարբեր մասերում, իսկ դա նշանակում է, որ հիվանդությունը շատ արագ է տարածվում:

Համախտանիշներ՝ բարձր ջերմություն, ցնցումներ, հազ, գլխացավ, ստամոքսի ցավ, սրտթափոց, փորլուծություն, թուլություն, մկանացավ:

Ինչի՞ց վախենալ. Էբոլայով հնարավոր է վարակվել միայն հիվանդի կենսաբանական հեղուկների հետ շփում ունենալու դեպքում: Ձեռք մի տվեք կենդանիներին, լվացեք ձեռքերը և մթերքը, տեղի բնակիչների հետ սերտ հարաբերություններից խուսափեք: 2016թ.-ին հայտնաբերել են Էբոլայի պատվաստանյութը, այդ պատճառով անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

4.Ասիայի երկրներ

Ասիական երկրներում ամենատարածվածը արևադարձային տենդն է, որը տարածված է Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Մյանմայում, Թաիլանդում, Մալայզիայում, Ֆիլիպիններում և մի քանի այլ երկրներում: Ամեն տարի այդ հիվանդությամբ վարակվում է  50 մլն մարդ:

Համախտանիշներ՝ գլխացավ, թուլություն, բարձր ջերմություն, ցնցումներ, քրտնարտադրություն, քոր, գլխապտույտ, աչքերի կարմրություն:

Ինչի՞ց վախենալ՝ մոծակներից:

5.Աֆրիկա

Այնտեղ արձանագրվել է դեղին տենդի դեպքերի 90 տոկոսը: Հիվանդությունը շատ արագ է զարգանում. հիվանդը կարող է մահանալ հիվանդության չորրորդ օրը: Այն դեղատոմս չունի, իսկ բուժումն իրականացվում է միայն համախտանիշների թեթևացման համար: Հիվանդների 50 տոկոսը մահանում է:

Համախտանիշները նման են թունավորման, մալարիայի համախտանիշներին՝ բարձր ջերմություն, ցնցումներ, ցավեր, սրտխառնոց: Դեմքը կարմրում և այտուցվում է: Երկրորդ օրը ծարավի զգացում և սրտթափոց է առաջանում: 4-5 օրից սկսվում է ապաքինման շրջանը, սակայն ընդամենը մի քանի ժամով, դրանից հետո ինքնազգացողությունն անմիջապես վատանում է, արյունահոսություն է սկսվում:

Ինչի՞ց վախենալ. կրկին մոծակներից: Անհրաժեշտ է գնալ պատվաստման: Մեկ չափաբաժինը բավարար է, որպեսզի ցմահ իմունիտետ ձեռք բերեք: Որոշ երկրներում մուտքն արգելված է առանց պատվաստման:

Փորձագետների կարծիքով հանգստի համար ամենաանվտանգ վայրերը համարվում են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Դիտվել է՝