Ազատվեք սննդի մնացորդից այս միջոցի օգնությամբ

2-1-696x370

Ճարպակալումը լուրջ խանգարում է, որը բնութագրվում է օրգանիզմում ճարպի գոյացումով: Մասնավորապես, այն դարձել է աշխարհում ամենատարածված հիվանդությունը: Մեծահասակ ամերիկացիների ավելի քան 1/3-րդը կամ 36.5 տոկոսն ունի ճարպակալման խնդիր: Այն պայմանավորված է անառողջ ապրելակերպով, գենետիկայով եւ մի շարք այլ հանգամանքներով:

Հարկ է նշել, որ քաշի նույնիսկ չնչին կորուստը կարող է կանխել մի շարք հիվանդություններ: Փաստորեն ֆիզիկական ակտիվությունը, թեթեւ դիետաները եւ կենսակերպի փոփոխությունը կարող են նպաստել քաշի կորստին:

Թեեւ շատերի համար դժվար է, սակայն նիհարելու ամենալավ միջոցը պարբերաբար վարժություններ կատարելը եւ դիետաներին հետեւելն է:

Բացի այդ, որովայնի շրջանում գոյացած ճարպը հայտնի է որպես վիսցերալ ճարպ: Ճարպի այդ տեսակը շատ վտանգավոր է եւ կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, այդ թվում 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի:

Կարեւոր է իմանալ, որ տարիքը, գենետիկան, վատ սնվելը, հորմոնները, անգործությունը կարող են որովայնի շրջանում հանգեցնել ճարպի առաջացման:

Բարեբախտաբար, կան որոշ բնական ըմպելիքներ, որոնք քայքայում են ճարպը:

Իրականում, որովայնի եւ ոտքերի շրջանում ճարպային գոյացությունները, ինչպես հայտնի է, համարվում են ամենահամառը:

Այնուամենայնիվ, մարմինն օժտված է ճարպը քայքայելու հատկությամբ նույնիսկ քնի ժամանակ: Քնի ժամանակ մարմինը զարգացնում եւ վերականգնում է բոլոր մկանները: Օգտագործելով այս խառնուրդը՝ կկարողանաք արագացնել նյութափոխանակությունը, եւ մարմինը կկարողանա քայքայել ճարպային ավելցուկները, նույնիսկ երբ դուք քնած եք:

Բացի այդ, անհրաժեշտ է խուսափել քնելուց մի քանի ժամ առաջ հաց ուտելուց: Ավելին, անհրաժեշտ է ընթրիքը փոխարինել այս ըմպելիքով, որպեսզի ավելացնեք օրգանիզմի ճարպերը քայքայելու հատկությունը:

Ճարպերը քայքայող ըմպելիքի բաղադրատոմս

Բաղադրիչներ

Մեկ բաժակ ջուր

1 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղ

Մի բուռ թարմ մաղադանոս

1 թեյի գդալ օրգանական մեղր

1 թեյի գդալ օրգանական եւ չզտված խնձորի քացախ

Մեկ կիտրոնի հյութ

Մի քիչ դարչին:

Պատրաստման եղանակը

Մաղադանոսը եւ կոճապղպեղը լցնել բլենդերի մեջ եւ հարել մինչեւ ստացվի միատարր զանգված: Այնուհետեւ ավելացնել բոլոր բաղադրիչները, բացի ջրից: Հետո ավելացնել ջուրը եւ մի քանի վայրկյան խառնել, մինչեւ ստացվի հարթ զանգված:

Այն պետք է օգտագործել ընթրիքի փոխարեն, որպեսզի քայքայեք ճարպերը եւ նիհարեք:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝