Հրաշագործ միջոց աղիների համար, որը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից

3-10-696x368

Հայտնի է, որ ստամոքսի ցավերը եւ փորկապությունը վատ մարսողության նշան են: Սակայն մեզանից քչերը երբեւէ կմտածեին, որ հոգնածությունը եւ գլխացավը կարող են ուղղակիորեն կապված լինել մարսողական համակարգի սխալ աշխատանքի հետ: Երբեմն մարդիկ փորձում են բուժել գլխացավը՝ չմտածելով, որ անհրաժեշտ է մաքրել աղիները:

Աղիները մաքրելու նախանշաններ

Էներգիայի պակաս

Քրոնիկ հոգնածություն

Գլխացավ

Դյուրագրգռվածություն

Ախորժակի փոփոխություն

Փորկապություն

Այդ նախանշանները կապված են թունավոր ավելցուկների հետ, որոնք լորձը եւ բակտերիաները թողնում են հաստ աղիքում, եւ արդյունքում դրանք անցնում են արյան մեջ: Աղիների անկանոն դատարկումը նույնպես հանգեցնում է սննդարար նյութերի կլանման նվազեցմանը, ինչն էլ ավելի շատ առողջական խնդիրներ է առաջացնում:

Լավագույն մաքրող միջոցը աղիների համար

Բարեբախտաբար կա բնական միջոց, որը կարող է օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը:

Խորհուրդ է տրվում այս խառնուրդը խմել օրական երեք անգամ՝ արթնանալուց անմիջապես հետո, թեթեւ ճաշից հետո եւ մնացած օրվա ընթացքում: Անհրաժեշտ է խմել նաեւ 6-8 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր:

Փորձագետների կարծիքով մաքրման այս գործընթացը կարելի է անել մեկ օր կամ առավելագույնը մեկ շաբաթ:

Հաստ աղիի մաքրում

Բաղադրատոմս

½ բաժակ խնձորի 100 տոկոսանոց մաքուր օրգանական հյութ. օգնում է պահպանել օպտիմալ առողջությունը:

2 ճաշի գդալ կիտրոնի թարմ քամած հյութ. հզոր հակաօքսիդանտ, որն արագացնում է թունազերծումը եւ կարգավորում է մարսողությունը:

1 թեյի գդալ կուճապղպեղի հյութ՝ փքվածությունը նվազեցնելու եւ հաստ աղին թունավոր նյութերից ազատելու համար:

½ թեյի գդալ ծովի աղ. եւս մեկ բաղադրիչ, որը նպաստում է հաստ աղիի թունազերծմանը:

½ բաժակ մաքուր տաք ջուր:

Բաժակով ջրին ավելացնել ծովի աղը եւ խառնել, այնուհետեւ ավելացնել հյութերը, լավ խառնել եւ վայելել:

Հակացուցումներ. շաքարային դիաբետ ունեցող մարդիկ չպետք է օգտվեն այս բաղադրատոմսից հյութերում առկա շաքարավազի պատճառով, ինչպես նաեւ հղիները, ալերգիա ունեցող մարդիկ եւ նրանք, ովքեր դեղեր են ընդունում:

Մաքրման օգուտն առողջության համար

Հեռացնում է օրգանիզմում ճարպաթթուների ավելցուկը:

Օգնում է հավասարակշռել հորմոնները:

Նվազեցնում է անհանգստությունը եւ հոգնածությունը:

Կարգավորում է քունը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝