Հզոր բույս, որը կազատի հոդատապից, արթրիտից, կկարգավորի արյան շրջանառությունը եւ ոչ միայն

Depositphotos_6009572_s-2015

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուրցի եթերային յուղը եւ նրա թիմոլ բաղադրիչը օժտված են հզոր հակասեպտիկ հատկությամբ: Թիմոլը հաճախ ներառում են բերանի խոռոչի ողողման համար նախատեսված միջոցներում եւ հակասեպտիկ անձեռոցիկների բաղադրությսն մեջ:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ ուրցը հանգստացնում է ցավը, իսկ ուրցի յուղը ավանդաբար օգտագործում են ցավի թեթեւացման համար: Իրանի բժշկական գիտությունների համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքները հաստատել են, որ ուրցը համարվում է չափազանց ուժեղ ցավազրկող միջոց:

Ուրցի եթերային յուղը կարելի է օգտագործել որպես՝

♦ Հակառեւմատիկ միջոց. ռեւմատիզմը համարվում է արթրիտի արդյունք՝ առաջացած արյան շրջանառության խախտումներից, թունավոր նյութերի բարձր կենտրոնացումից, ինչպիսին է, օրինակ, միզաթթուն արյան մեջ: Ուրցի եթերային յուղը շատ օգտակար է երկու դեպքում էլ, քանի որ այն ունի միզամուղ հատկություն եւ մեզի միջոցով մաքրում է թունավոր նյութերը: Այն նաեւ գործում է որպես արյան շրջանառությունն ակտիվացնող խթան:

♦ Հակասեպտիկ միջոց. այդ հատկությունն արագ բուժում է վերքերը եւ խոցերը, ինչպես նաեւ կանխում ինֆեկցիան: Նման հատկության հիմնական պատճառը Caryophyllene եւ Camphene բաղադրիչների առկայությունն է:

♦ Հիպերտոնիկ միջոց. այն կարգավորում է արյան ճնշումը՝ բարձրացնելով, այդ պատճառով այն շատ օգտակար է ցածր ճնշում եւ գիտակցության հաճախակի կորուստ ունեցող մարդկանց:

♦ Տոնիկ միջոց. այս եթերային յուղը բարձրացնում է արյան շրջանառությունը եւ ամրապնդում է իմունային համակարգը, կարգավորում է նյարդային, սրտային եւ մարսողական համակարգերի աշխատանքը, մկանները եւ մաշկը:

Թիմոլը պաշտպանում եւ ավելացնում է առողջարար ճարպերի տոկոսը բջջային թաղանթներում: Դրա օգտագործումը բարձրացնում է օմեգա-3 ճարպաթթուների մակարդակը գլխուղեղի, երիկամների եւ սրտի բջջային թաղանթներում:

Թիմոլը՝ ուրցի եթերային յուղի քիմիական բաղադրիչը, ավելացնում է արյան հոսքը դեպի մաշկ՝ դրանով արագացնելով վերքերի բուժումը եւ ազատելով մաշկային խնդիրներից:

Այն վերացնում է եղունգների սունկը:

Ոչնչացնում է մակաբույծներին:

Բուժում է միզուղու եւ միզապարկի բորբոքումը:

Մի քիչ եթերային յուղ լցրեք տաք թրջոցի վրա եւ դրեք վնասված տեղին հոդատապից, ռեւմատիկ ցավերից, մկանային եւ հոդերի ցավից, արթրիտից ազատվելու համար:

Այն կարելի է օգտագործել նաեւ քաղցկեղի բուժման համար:

Ուրցը մտնում է նաեւ ձեռքերի համար ախտահանիչ միջոցների բաղադրության մեջ:

Այն կարելի է օգտագործել որպես տոնիկ միջոց մազերի համար եւ դեմքի լվացման համար:

Մոծակների խայթոցները հանգստացնելու համար ուրցի թարմ տերեւից քամել հյութը եւ քսել խայթած տեղին:

1 տոկոսանոց լուծույթն օգտագործել որպես հակաբակտերիալ միջոց բանջարեղենի եւ մրգերի լվացման համար:

Ուրցը պաշտպանում է նաեւ միջատներից:

Գրգռումը կանխելու համար խելամիտ կլինի ուրցն օգտագործել ուրիշ յուղերի հետ: Այն կարելի է համադրել լավանդայի, կեչու, կիտրոնի եւ այլ եթերային յուղերի հետ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝