Բնական դիմակներ գեղեցիկ եւ պայծառ մազեր ունենալու համար

6214048_orig

Երկար եւ մետաքսյա մազերն առողջության նշան է: Որպեսզի մազերն այդպես մնան, անհրաժեշտ է խնամել տարբեր վիտամիններ եւ հանքային նյութեր օգտագործելով եւ տարատեսակ դիմակների միջոցով: Իսկ լավ դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է բնական բաղադրիչներ օգտագործել, որոնք  անվնաս եւ բավականին մատչելի են:

Տան պայմաններում արագ պատրաստվող դիմակներ

Բանանից եւ ավոկադոյից դիմակ

Այս դիմակը կարգավորում է մազերի կառուցվածքը:

Բաղադրիչներ

1 ավոկադո

1 բանան

1 ձու

1 ճաշի գդալ մեղր

2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Պատրաստման եւ օգտագործման եղանակները

Ավոկադոն եւ բանանը մաքրել: Եթե ձեր մազերը շատ չոր են, ապա կարող եք օգտագործել միայն ձվի դեղնուցը: Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները մինչեւ միատարր զանգված ստացվի: Այս խոնավացնող դիմակը տան պայմաններում շատ արագ է պատրրաստվում:

Շաբաթական երկու անգամ դիմակը քսել  մաքուր, խոնավ մազերին, թողնել 10 րոպե եւ լվանալ տաք ջրով: Մեկ ամիս անց արդյունքն արդեն նկատելի է լինում: Մազերը դառնում են փափուկ, ավելի հեշտ սանրվող եւ նույնիսկ սկսում են արագ աճել:

Քացախով եւ կիտրոնի հյութով դիմակ

Այն վերականգնում է վնասված մազերը եւ դրանց փայլ հաղորդում:

Բաղադրիչներ

4 ձվի դեղնուց

2 ճաշի գդալ քացախ

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

2 ճաշի գդալ մեղր

Պատրաստման եւ օգտագործման եղանակները

Բոլոր բաղադրիչները հարել բլենդերում մինչեւ մածուկ ստացվի: Անմիջապես դիմակը հավասապես քսել մաքուր մազերին եւ թողնել 15 րոպե, այնուհետեւ լվանալ սառը ջրով: Արդյունքում մազերը կամրանան եւ կսկսեն փայլել:

Յոգուրտից դիմակ

Այս դիմակը թարմացնում եւ ամրացնում է մազերը:

Բաղադրիչներ

1 ձվի սպիտակուց

200 գր յոգուրտ

Պատրաստման եւ օգտագործման եղանակները

Հարել սպիտակուցը, ավելացնել յոգուրտը եւ խառնել: Դիմակը քսել մաքուր մազերին, մասնավորապես գլխամաշկին, թողնել 30 րոպե, այնուհետեւ լվանալ տաք ջրով:

Այս հիանալի բնական դիմակների շնորհիվ ձեր մազերը գեղեցիկ եւ պայծառ տեսք կունենան:

Աղբյուր՝ takprosto.cc

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝