Բրիտանական կազմակերպության մասնագետները Հայաստանում 2 արջի են ազատ արձակել

ALBANIA-ANIMAL-RIGHTS-BEAR

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպությունը Հայաստանի ավտոկայանատեղիներից մեկում գտնվող վանդակներից ազատել է երկու արջի, հայտնում է BBC-ն:

Բրիտանական Animal Rescue International կազմակերպությունից հայտնել են, որ երկու սիբիրյան արջերին ազատ արձակել հաջողվել է մեկ տարվա համառ աշխատանքից հետո: Մասնագետները նախ անզգայացրել են արջերին, այնուհետ տեղափոխել հատուկ վայր, որտեղից  էլ բաց կթողնեն անտառ:

Կազմակերպության մասնագետները նշել են, որ փրկված արու արջն իրենց գործունեության ընթացքում տեսածներից ամենախոշորն է եղել՝ 500 կգ քաշով:

Դիտվել է՝