Ձվի կեղեւը՝ կալցիումի անփոխարինելի աղբյուր

20839328_1244248652370406_543295860_n

Նյութափոխանակության խանգարման ամենատարածված խախտումներից է կալցիումի պակասը: Թույլ ոսկոր, ատամներ, բարակ ոտքեր. այդ ամենը կալցիումի պակասի նախանշաններ են:

Երբ պատրաստում են ձվածեղ նախաճաշին, թափում են ձվի ամենակարեւոր մասը: Ձվի կեղեւը 90 տոկոսով բաղկացած է կալցիումից, որը հեշտությամբ յուրացվում է: Ձվի կեղեւի օգտակարությունը ոչ մի կասկած չի առաջացնում, եւ արդյունքը նկատելի է օգտագործելուց մեկ շաբաթ հետո:

Կարեւոր է կեղեւի ներսի բարակ շերտը թողնելը, այն կապահովի բոլոր օգտակար հանքային նյութերի պահպանումը կեղեւը վառարանում չորացնելու ժամանակ:

Անհրաժեշտ է պահպանել ձվի կեղեւը, լվանալ, դնել 180 աստիճան ջերմությամբ վառարանի մեջ եւ թողնել 20 րոպե: Այնուհետ ձվի կեղեւը մանրացնել, եւ կենսաբանական ակտիվ խառնուրդը պատրաստ է: Ձվի կեղեւի փոշին պետք է օգտագործել օրական 2 անգամ մեկ ճաշի գդալ՝ շիլաների կամ կաթնաշոռի հետ միասին:

Բնական վիտամինային համադրություն է ձվի կեղեւը կիտրոնի հետ: Այն շատ արագ կվերականգնի կալցիումի պակասը: Այս միջոցի օգտագործումից երկու ամիս անց ոսկորները 40 տոկոսով կամրանան, կօգնի նաեւ օստեոխոնդրոզի եւ օստեոպորոզի ժամանակ:

 

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝