Ինչպե՞ս պատրաստել կոճապղպեղի հյութ հոդացավերից եւ մկանացավերից ազատվելու համար

voda-dlya-pohudeniya-s-imbirem-e1444763268589

Իմբիրի (կոճապղպեղի) բուժիչ հատկությունները հայտնի են բոլորին, եւ այն արդեն հարյուրամյակներ է օգտագործվում:  Այս արմատը հարուստ է  С, А եւ Е վիտամիններով, ինչպես նաեւ այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են պղինձը, մանգանը, կալիումը եւ մագնեզիումը:

Իմբիրը կարող է արգելափակել պրոստագլանդինները, որոնք առաջացնում են բորբոքում, հորմոնային անհավասարակշռություն: Այն արդյունավետորեն հանգստացնում է ստամոքսը եւ անցկացնում է սրտխառնոցը:

Իմբիրը շատ օգտակար է առողջական տարբեր խնդիրների դեպքում: Կալիումի մեծ քանակությունը նպաստում է սրտի առողջությանը եւ կարգավորում է արյան ճնշումը, միեւնույն ժամանակ որպես հակաօքսիդանտ բուժում է այրոցը:

Նրա մեջ առկա gingerols բաղադրիչն օժտված է հզոր հակաբորբոքային հատկությամբ, ինչն օգնում է մկանների եւ հոդերի ցավի ժամանակ: Իսկ նրա հակաօքսիդանտներն անցկացնում են արթրիտից առաջացած ցավերը:

Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս հետեւել բաղադրատոմսին, որն օգնում է բուժել միգրենը, մկանացավը, հոդացավը եւ ազատվել այրոցից:

Այդ հիանալի միջոցի բաղադրատոմսն է՝

Բաղադրիչներ.

Իմբիրի արմատ

Մեղր

Կես կիտրոն

3 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը.

Մաքրել իմբիրը, այնուհետեւ ավելացնել ջուրը եւ կիտրոնի հյութը: Վերջում ավելացնել մեղրը եւ լավ խառնել:

Օգտագործման եղանակը

Հյութը կարող եք խմել ամբողջ օրվա ընթացքում: Նույնիսկ եթե չունենք վերը թվարկված խնդիրներն, այդ համեղ ըմպելիքը կարող է շատ օգտակար լինել առողջության համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝