Հիանալի միջոց մազերի աճի համար

20792974_1244122352383036_727188991_n

Եթե երազում եք երկար, գեղեցիկ եւ առողջ մազերի մասին, ուրեմն հետեւյալ բաղադրատոմսը ձեզ համար է: Խոսքը սոխի օգտագործմամբ մազերի բուժման մասին է: Մաշկաբանները պնդում են, որ այն իրապես արդյունավետ է  եւ չունի ոչ մի կողմնակի ազդեցություն մազերի եւ գլխամաշկի համար:

Ավելին, մարդիկ, ովքեր օգտագործել են այդ միջոցը, պնդում են, որ արդյունքները նկատելի են օգտագործելուց մեկ ամիս անց:

Սոխը շատ օգտակար է մազերի համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որը նպաստում է կոլլագենի արտադրությանը: Իսկ կոլլագենը, ինչպես հայտնի է, շատ կարեւոր նշանակություն ունի մազերի աճի համար:

Բաղադրատոմս

Անհրաժեշտ է 2-4 սոխ: Կտրատել սոխը եւ քամել հյութը: Այն քսել մազերին՝ մերսելով գլուխը, եւ թողնել 15 րոպե: Եթե սոխի հոտը ձեզ տհաճություն չի պատճառի, կարող եք թողնել նաեւ մեկ ժամ: Այնուհետեւ լվանալ գլուխը: Խորհուրդ է տրվում այդ միջոցն օգտագործել ամսական երկու անգամ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝