Բարակ աղին մաքրելու հրաշագործ ժողովրդական միջոց

Screenshot_2-n0lse18pdaa8dgdmb7tmzbb9wuzosmpqhnu3q72e9m

Տարատեսակ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է բարակ աղին մաքրել լորձից, վնասակար նյութերից եւ մանրէներից:

Հայտնի է, որ մարդկային օրգանիզմի աղիները յուրացնում են 100 տոննա սնունդ եւ մոտավորապես 40.000լ հեղուկ ամբողջ կյանքի ընթացքում: Հետեւաբար, 15 կգ վնասակար նյութեր կմնան աղիներում երկար ժամանակ:

Եթե ձեզ մոտ առկա է ստորեւ թվարկված ախտանիշներից որեւէ մեկը, ապա ձեր աղիները վատ են աշխատում՝

Շաքարային դիաբետ

Վատ նյութափոխանակություն

Հաճախակի փորկապություն

Լյարդի հիվանդություն

Քաշի ավելացում

Մաշկային խնդիրներ

Արթրիտ

Խնդիրներ մազերի եւ եղունգների հետ

Քաղցկեղ

Ինչպե՞ս մաքրել բարակ աղին

Հոգնան օգտակար է միայն 50սմ հաստ աղիի համար: Սակայն այս գործընթացը կարող է վնասակար լինել աղիքային ֆլորայի համար:

Առաջարկում ենք մաքրել բարակ աղին ժողովրդական միջոցի օգնությամբ՝ օգտագործելով կտավատի ալյուր:

Եթե օգտագործեք 1-3 ճաշի գդալ կտավատի ալյուր, ապա աղիները կմաքրեք մակաբույծներից, վնասակար նյութերից առանց աղիքային ֆլորան վնասելու: Կտավատի ալյուրն օգնում է կարգավորել քաշը, նյութափոխանակությունը եւ խոլեստերինի մակարդակը:

Կտավատի ալյուրն օգտագործվում է հետեւյալ հիվանդությունները բուժելու համար.

Գաստրիտ

Կոլիտ

Ստամոքսի խոց

Միզուղիների բորբոքում

Ցիստիտ

Վերին շնչուղիների բորբոքում

Ավելորդ քաշ

Մաքրման 21-օրյա կարգ

1-7-րդ օր. 1 ճաշի գդալ կտավատի ալյուրը խառնել 100մլ կեֆիրով եւ խմել:

8-14-րդ օր. 2 ճաշի գդալ կտավատի ալյուրը խառնել 100մլ կեֆիրով եւ խմել:

15-21-րդ օր. 3 ճաշի գդալ կտավատի ալյուրը խառնել 150մլ կեֆիրով եւ խմել:

Կարելի է օգտագործել նաեւ կտավատի սերմը, եթե ալյուր չի լինում: Ուղղակի սերմերը պետք է մանրացնել, փոշու վերածել:

Կարեւոր է, որ խառնուրդն օգտագործեք նախաճաշից առաջ, սոված վիճակում, ինչպես նաեւ օրական 2լ-ից ոչ պակաս ջուր խմեք: Այս միջոցը խորհուրդ է տրվում կիրառել տարեկան մեկ անգամ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝