Դդմի սերմի օգտակար հատկությունները

79379352967976

Դդմի սերմն արդյունավետորեն կանխում է շաքարային դիաբետի առաջացումը, օստեոպորոզը, օգնում պայքարել ավելորդ քաշի դեմ եւ էականորեն նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Դդումը շատ օգտակար է, իսկ նրա սերմերը հարուստ են կարեւոր սննդարար նյութերով, ինչպիսիք են վիտամին К-ն, կալիումը, մագնեզիումը, երկաթը, կալցիումը եւ ցինկը:

Ձեզ ենք ներկայացնում դդմի սերմի մի քանի առավելություններ.

Կանխում է շաքարային դիաբետը

Այս սերմերը պարունակում են չհագեցած ճարպաթթուներ, արդյունավետորեն կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Եթե Ձեզ անհանգստացնում է շաքարային դիաբետը, պետք է ամեն օր դդմի սերմ ուտել:

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմը 13 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ իջեցնում է զարկերակային ճնշումը, հետեւաբար նվազեցնում գլխուղեղի կաթվածի, արյան զեղումների եւ սրտի նոպայի հավանականությունը:

Կանխում է քաղցկեղը

Միացությունները, որոնք առկա են դդմի սերմերում, արդյունավետորեն պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ եւ օժտված են հզոր հակաբորբոքային հատկությամբ:

Կանխում է օստեոպորոզը

Ցինկի շնորհիվ, որը համարվում է շատ օգտակար նյութ ոսկորների համար, դդմի սերմն արդյունավետորեն կանխում է օստեոպորոզը:

Պայքարում է ավելորդ քաշի դեմ

Դդմի սերմը հարուստ է սպիտակուցներով եւ բջջանյութով:

Այս սերմն օգտակար է նաեւ գլխացավի, հոդացավի դեպքում, ինչպես նաեւ այն մարդկանց համար, ովքեր հաճախ տրամադրության անկում ունեն:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝