Մաշկի բնական արեւապաշտպան բաղադրիչներ

20793491_1242491205879484_504135069_o

Տարվա ցանկացած եղանակի չպետք է մոռանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության մասին: Իսկ գարուն-ամառն այն ժամանակաշրջանն է, երբ անհրաժեշտ է լրջորեն մտածել այդ մասին:

Ձեզ ենք ներկայացնում պաշտպանիչ քսուք, որը պաշտպանում է մաշկը եւ օգնում է պայքարել  ուլտրամանուշակագույն  ճառագայթների վնասակար ազդեցության դեմ: Կան հիանալի բնական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել արեւապաշտպան քսուքներում:

Յուղեր, որոնք պաշտպանոււմ են մաշկն ուլտրամանուշակագույն  ճառագայթներից

Կոկոսի յուղ

Շի ծառի պտղի յուղ

Կակաոյի յուղ

Բաբասուի յուղ

Մանգոյի յուղ

Հեղուկ ուլտրազտիչ յուղեր

Ավոկադոյի յուղ

Բալի ճյուղերի յուղ

Անտառային ընկույզի յուղ

Բրնձի թեփի յուղ

Ժոժոբայի յուղ

Պիստակի յուղ

Քունջութի յուղ

Կանաչ սուրճի յուղ

Լորենու յուղ

Քամելիայի յուղ

Նշի յուղ

Մակադամիայի յուղ

Մաշկը պաշտպանող եթերային յուղեր

Անանուխի յուղ

Գազարի սերմի յուղ

Լավանդայի յուղ

Իլանգ-իլանգի յուղ

Անթառամի յուղ

Երիցուկի յուղ

Ներոլի յուղ

Արեւայրուքի համար յուղերի օգտակար հատկությունները

Յուղերը կարող են ոչ միայն պաշտպանել ուլտրամանուշակագույն  ճառագայթներից, նաեւ կանխում են ծերացումը, պաշտպանում են  մաշկն արեւային այրվածքներից, չորացումից, ջրազրկումից եւ թեփոտելուց: Բացի այդ, յուղերն օգնում են ունենալ ավելի հարթ արեւայրուք եւ ավելի երկար ժամանակ պահպանել այն:

Ֆիզիկական ուլտրազտիչներ

Մաշկի պաշտպանության համար օգտագործվող յուղերից բացի անհրաժեշտ է օգտագործել այնպիսի ուլտրազտիչներ, ինչպիսիք են ցինկի օքսիդը եւ տիտանի երկօքսիդը: Վերջինը համարվում է բացարձակ անվնաս, քանի որ այն իր բնույթով իներտ է եւ ունի բարձր կենսաբանական համատեղելիություն մաշկի հետ: Ի դեպ, միայն տիտանի երկօքսիդն է թույլատրված օգտագործել Եվրոպայում որպես անվտանգ բաղադրիչ կոսմետիկա պատրաստելու համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝