Կիտրոնի եւ կերակրի սոդայի հիանալի ազդեցությունն օրգանիզմի վրա

20731084_1241750085953596_1703516712_n

Կիտրոնի եւ կերակրի սոդայի համադրությամբ ստացված ըմպելիքը նվազեցնում է քաղցկեղի բջիջների առաջացման հավանականությունը: Այս ըմպելիքը չունի որեւէ կողմնակի ազդեցություն, բացի այդ, այդ երկու բաղադրիչները կարող են մեծ ազդեցություն ունենալ առողջության եւ մարմնի վրա:

Կերակրի սոդան բավականին լայն տարածում ունի մարմնի տարբեր մասերի բուժման հարցում: Իսկ կիտրոնը պարունակում է մեծ քանակության վիտամին С եւ օժտված է այլ շատ օգտակար հատկություններով:

Կիտրոնի եւ կերակրի սոդայի համադրության առավելություններն են՝

1.Ալկալացում

Կիտրոնի եւ նատրիումի բիկարբոնատի խառնուրդն օժտված է օրգանիզմի ալկալացման հատկությամբ: Այն օգնում է  պայքարել ազոտի դեմ, որն առաջանում է այն ժամանակ, երբ երիկամներն օրգանիզմից բավարար քանակության թթուներ չեն հեռացնում, կամ այն դեպքում, երբ օրգանիզմն ավելի շատ թթու է արտադրում: Դա հիանալի միջոց է երիկամների համար, այն թեթեւացնում է երիկամների աշխատանքը, օգնում է մաքրել օրգանիզմը եւ քայքայել ճարպը:

2.Մարսողություն

Կիտրոնը նպաստում է մարսողությանը: Կիտրոնի եւ սոդայի խառնուրդը նպաստում է մարսողական համակարգի լավ աշխատանքին: Առավելություններից է նաեւ այն, որ օգնում է պայքարել ստամոքսա-կերակրափողային հետհոսքի գործառույթի դեմ, շնորհիվ թթվային աղի, որը ստամոքսից գնում է կերակրափող:

3.Մաքրում

Այս զարմանալի միջոցը մաքրում է նաեւ լյարդը, ինչպես նաեւ օրգանիզմը հարստացնում է վիտամին С-ով, կալիումով եւ հակաօքսիդանտներով: Եթե օրը սկսեք այս դեղամիջոցով, ապա կզգաք թարմություն եւ էներգիայով լեցուն կլինեք ամբողջ օրը:

Այս միջոցը նաեւ հիանալի կարգավորիչ է: Նատրիումի բիկարբոնատով հարուստ ջուրը թույլ է տալիս կարգավորել վատ խոլեստերինի մակարդակը՝ դրանով կարգավորելով սիրտ-անոթային համակարգը:

Պատրաստման եւ օգտագործման եղանակները

Բաղադրիչներ.

1 ճաշի գդալ կերակրի սոդա

1 բաժակ ջուր  

Կես կիտրոնի հյութ

Պատրաստում.

Ջրով բաժակի մեջ լցնել սոդան եւ կիտրոնի հյութը: Լավ խառնել եւ խմել առավոտյան սոված վիճակում:

Շատ կարեւոր է, որ այն խմեք դատարկ ստամոքսին, մեկ շաբաթ շարունակ, այնուհետ անհրաժեշտ է երկու շաբաթ դադար տալ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝