Կոկոսի յուղն ատամի մածուկի փոխարեն

20731432_1240991719362766_1725931255_n

Բժիշկներն ասում են, որ բերանի խոռոչի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել սրտային հիվանդություններ եւ արագացնել ծերացումը:

Որպեսզի մարմինն առողջ լինի, անհրաժեշտ է հետեւել ատամներին, այցելել ատամնաբույժի եւ օրական երկու անգամ լվանալ ատամները:

Սակայն խնդիրը նրանում է, որ խանութներում վաճառվող ատամի մածուկներից շատերը վնասում են, այլ ոչ թե օգնում: Իսկ դրանք տարբերելը բավականին բարդ է: Սակայն կա ավելի լավ տարբերակ. իսկական ատամի մածուկ կարող է լինել կոկոսի յուղը, որը հրաշքներ է գործում:

Առաջին հերթին այն օժտված է հզոր հակաբակտերիալ ազդեցությամբ, այդ պատճառով վերացնում է բերանի խոռոչի բոլոր բակտերիաները:

Երկրորդ, վերջերս մասնագետների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կոկոսի յուղը բուժում է լնդերը, վերացնում է կարիեսը եւ օգնում բուժել բերանի բոլոր վերքերը: Եվ շնորհիվ մարսողական ֆերմենտների այն կանխում է բերանի խոռոչում բակտերիաների բազմացումը:

Ատամների հիմնական խնդիրները եւ բերանի տհաճ հոտն առաջանում են ստրեպտոկոկ բակտերիայից: Հենց դրանք են նպաստում ատամների քայքայմանը: Այդ բակտերիաներն էներգիա են ստանում շաքարից եւ փոխարենն արտադրում թթուներ, որոնք էլ առաջացնում են կարիեսը:

Հետազոտության հեղինակը նշում է. «Կոկոսի յուղում կան ֆերմենտներ, որոնք ոչնչացնում են բակտերիաները: Ի դեպ, բավարար է օգտագործել շատ քիչ քանակություն»:

Ատամի մածուկների բացասական կողմերի մասին.

Գրեթե բոլոր մածուկները պարունակում են այնպիսի քիմիական նյութեր, որոնք վնասում են առողջությանը:

Այդ ամենից խուսափելու համար անհրաժեշտ է ատամի մածուկ պատրաստել կոկոսի յուղից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

1/2 բաժակ կոկոսի յուղ,

2-3 ճաշի գդալ կերակրի սոդա,

15-30 կաթիլ անանուխի, կիտրոնի յուղ:

Խառնել բոլորը միասին միատարր զանգված ստանալու համար եւ օգտագործել այն որպես ատամի մածուկ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝