Հրաշագործ միջոց մազաթափության դեմ

20645900_1240217299440208_1385591354_n

Կարտոֆիլը վիտամին С-ի կարեւորագույն աղբյուր է: Այն հարուստ է լիզինով, լեյցինով, օսլայով, կալիումով եւ շաքարով: Կարտոֆիլը պարունակում է 32 միկրոտարր, որոնցից ամենակարեւորը կալիումն է: Կարտոֆիլի բաղադրության մեջ մտնող բոլոր վիտամինները եւ միկրոտարրերը բարենպաստ ազդեցություն ունեն գլխամաշկի եւ մազերի վրա:

Ներկայացնում ենք հրաշագործ միջոց, որը կանխում է մազաթափությունը:

Բաղադրիչներ՝

2 ճաշի գդալ կարտոֆիլի թարմ հյութ

2 ճաշի գդալ ալոեի հյութ

1 ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը

Խառնել բոլոր բաղադրիչները: Ստացված խառնուրդը քսել մազերին, գլխարկ հագնել,  թողնել մեկ ժամ, այնուհետեւ լվանալ գլուխը: Եթե մազերի ծայրերը չոր են, կարելի է քսել ձիթապտղի յուղ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝