Ձմերուկի առողջարար հատկությունները

large

Ձմերուկը 92%-ով բաղկացած է ջրից և 6% շաքարից: Այդ պատճառով էլ այն շատ քաղցր է և թարմացնող:

Ձմերուկի տարբեր տեսակներ կան: Այն սեխի, դդումի ցեղակիցն է: Ձմերուկը բնորոշվում է որպես մաքրող և հիմնային միջավայր ապահովող միրգ: Կարգավորում է աղիների միկրոֆլորան և թույները դուրս է բերում օրգանիզմից:

1. Բուժում է ասթման
Ձմերուկը պարունակում է հակաօքսիդանտ, որը նվազեցնում է օրգանիզմում առկա թունավոր նյութը, ինչն էլ հանգեցնում է ասթմայի նոպաների նցազեցմանը:

 

2. Հակաբորբոքային միջոց է
Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ձմերուկը երկու անգամ շատ լիկոպին է պարունակում, քան լոլիկը: :

3. Օգնում է լեղապարկի հետ կապված խնդիրների հաղթահարմանը

Ձմերուկի հյութը օգնում է երիկամներից քարերի հեռացմանը: Քանի որ այդ հյութը ուժեղ միզամուղ է, օգտակար է երիկամների և լեղապարկի առողջության համար:

4. Ամրացնում է ոսկորները և կանխում հոդաբորբը

Ձմերուկը հարուստ է բետա-կարոտինով, վիտամին C-ով, որոնք նվազեցնում են բորբոքումները և օգնում հոդաբորբի բուժմանը:

5. Հիմնային միջավայր է ապահովում մարմնի համար
Ձմերուկը օրգանիզմում սննդարար նյութերը չեզոքացնելու հզոր հատկություն ունի: Այն հիմնային միջավայր է ստեղծում օրգանիզմում և օգնում պայքարելու հիվանդությունների դեմ:

6. Բուժում է աղիների անանցելիությունը
Ձմերուկի հյութը թուլացնում է աղիների անանցելիությունը և շատ արդյունավետ է թույների դուրսբերման համար:

 

7. Օգտակար է աչքերի համար

Ձմերուկի մեջ առկա բետա-կարոտինը պաշտպանում է աչքերը տարիքային խնդիրներից և կանխում է գիշերային կուրությունը:

8. Նվազեցնում է սրտի նոպաների հավանականությունը
Ձմերուկի մեջ առկա վիտամինները որոշիչ դեր ունեն սրտի նոպաների և կաթվածի կանխման հարցում:

9. Վերացնում է մաշկի թերությունները
Ձմերուկը կարելի է քսել դեմքին, մի քանի րոպե պահել և լվանալ գոլ ջրով:

Դիտվել է՝