Այս բաղադրատոմսը կօգնի ազատվել աչքերի տակ առաջացած սեւ շրջանակներից եւ պարկերից

Без названия (1)

Աչքերի տակ սեւ շրջանակներ ու պարկեր առաջանում են տարբեր պատճառներով՝ քնի պակաս, հոգնածություն, աչքերի լարվածություն, ալերգիա եւ այլն: Որոշ դեպքերում խնդրի առաջացումը կարող է կապված լինել նաեւ գենետիկայի հետ:

Ի՞նչ անել

1.Շտկեք սննդակարգը: Կան որոշ վկայություններ, որ աչքերի տակ սեւ շրջանակների առաջացումը պայմանավորված է երկաթի անբավարար քանակով: Սննդակարգում ներառեք մթերքներ, որոնք մեծ քանակով երկաթ են պարունակում, այդ թվում՝ սպանախ եւ բրոկոլի:

2.Փորձեք այս բնական միջոցը: Բաղադրիչներ՝

1 ճաշի գդալ մեղր

1 թեյի գդալ թարմ վարունգի հյութ

1 թեյի գդալ թարմ մանրացված կարտոֆիլ

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները մածուկ ստանալու համար, մաքրեք մաշկը, քսեք այն դեմքին եւ թողեք 20 րոպե, այնուհետեւ լվացեք սառը ջրով, քսեք խոնավեցնող կրեմ:

Այս բնական միջոցը մաշկը կհագեցնի հակաօքսիդանտներով, եւ արդեն մի քանի անգամ օգտագործելուց հետո կարող եք զգալ տարբերությունը: Խորհուրդ է տրվում այն օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ:

Դիտվել է՝