Արագ եւ հեշտ միջոց դեմքի ակնեները եւ պզուկները վերացնելու համար

ochiwayuwaya-maska-s-tvorogom-i-sodjy

Այս լոսյոնը հիանալի միջոց է դեմքի ծակոտիները մաքրելու եւ ակնեների ու պզուկների առաջացումը կանխելու համար:

Կոկոսի յուղի եւ կերակրի սոդայի խառնուրդն օգտագործում են ակնեների, կարմրության բուժման համար, ինչպես նաեւ ճարպից եւ մեռած մաշկից ազատվելու համար:

Կերակրի սոդան հաճախ օգտագործում են խոհանոցում, ոչ միայն ուտելիքի համար, այլ նաեւ որպես մաքրող միջոց:

Կերակրի սոդան հաճախ օգտագործում են կոսմետիկայի մեջ որպես դեմքի մաքրող միջոց:

Ակնեները սովորաբար առաջանում են рН անավասարակշռությունից, սոդայի բիկարբոնատը կարգավորում եւ նվազեցնում է դրանց առաջացումը:

Կոկոսի յուղն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկությամբ, բուժիչ եւ խոնավեցնող հատկությամբ, որը վերականգնում եւ հանգստացնում է մաշկը:

Այս դիմակի պատրաստման  համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

2 թեյի գդալ օրգանական կոկոսի յուղ

1 թեյի գդալ կերակրի սոդա:

Պատրաստման եղանակը

Խառնել բոլոր բաղադրիչներն այնքան, որ ստացվի միատարր զանգված: Այն պետք է մածուկի նման լինի:

Զգուշությամբ քսել դեմքին եւ թողնել 5 րոպե: Այնուհետեւ լվանալ տաք ջրով, դեմքը շրջանաձեւ մերսել: Սրբել դեմքը մաքուր սրբիչով:

Կոկոսի յուղը  խոնավեցնում է մաշկը, այդ պատճառով այդ դիմակից հետո կարիք չկա խոնավեցնող միջոց օգտագործելու:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ․՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝