Բնական միջոց աչքերի տակ առաջացած «պարկերը» վերացնելու համար

2-5-696x366

Երբ առավոտյան արթնանում եք եւ հայելու մեջ նայելուց աչքերի տակ «պարկեր» եք նկատում, ապա կա հիանալի միջոց, որը կօգնի ազատվել այդ տհաճ երեւույթից:

Աչքերի տակ «պարկերի» առաջացման պատճառները

Տարիքի հետ զուգահեռ մաշկը կորցնում է իր կառուցվածքը, իսկ աչքերի տակ գտնվող մկանները դառնում են ավելի թույլ: Ճարպը, որը պահպանվում է աչքերի շրջանում, կարող է նույնպես կուտակվել աչքերի տակ: Դեմքի այդ հատվածը համարվում է հեղուկի կուտակման հիմնական տեղը, ինչը կարող է պարկի ձեւ ստանալ:

Աչքերի տակ «պարկերը» կարող են լինել ժառանագականության արդյունքում

Եթե ձեր ծնողները նույնպես ունեցել են այդ խնդիրը, ապա դուք պետք է  պարզապես համակերպվեք դրա հետ: Սակայն կան մի շարք գործոններ, որոնք կարող են վերացնել այդ երեւույթը:

Անհրաժեշտ է նվազեցնել աղի օգտագործումը եւ կհամոզվեք, որ մաշկը սկսում է խոնավանալ եւ հեշտությամբ ազատվել ավելորդ հեղուկից: Չափից շատ ալկոհոլի եւ կոֆեինի օգտագործումը նույնպես կարող է հանգեցնել հեղուկի կուտակմանը, ինչն էլ առաջացում է «պարկեր» աչքերի տակ:

Եթե քնում եք հարթ բարձի վրա, հեղուկը կարող է աչքերի շուրջ կուտակվել գիշերը: Գլուխի բարձր դիրքով եւ բավարար քանակությամբ քունը շատ կարեւոր են: Համաձայն հետազոտությունների, շատ կարճ կամ շատ երկար քունը նույնպես կարող են աչքերի շուրջ «պարկեր» առաջացնել:

Հիանալի կերպով օգնում է աչքերին վարունգ դնելը, սակայն կա նաեւ մեկ այլ բնական միջոց, որը կարող է հրաշքներ գործել: Այն պատրաստելու համար անհրաժշետ է կիտրոն եւ լոլիկ:

Կիտրոնը պարունակում է С վիտամին, որը օգնում է ամրացնել աչքերի տակ եղած ջիլերը, որոնք ճարպային հյուսվածքները պահում են տեղում: С վիտամինն օգնում նաեւ երիտասարդ տեսք ունենալ: Այն նպաստում  է կոլլագենի արտադրմանը եւ կանխում է մաշկի ծերացումը:

Շատերը սննդակարգում չեն օգտագործում  В խմբի վիտամիններ: В խմբի վիտամին բիոտինը շատ կարեւոր է մաշկի առողջության համար: В վիտամինով հարուստ լոլիկները կարող են կանխել աչքերի տակ «պարկերի» առաջացումը:

Այս բնական միջոցը պատրաստելու համար, անհրաժեշտ է ճզմել լոլիկի հյութը, ավելացնել կես կիտրոնի հյութը: Այդ խառնուրդը քսել աչքերի տակ: 15 րոպե անց լվացվել եւ բարձրորակ կրեմ քսել:

Այն շատ արագ եւ արդյունավետ բուժում է, ինչի համար անհրաժեշտ են ընդամենը տնային մթերքներ, սակայն դրանց շնորհիվ կկարողանաք վերականգնել աչքերի նախկին տեսքը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝