Հրաշագործ դիետա ասթմայից խուսափելու համար

20031108_1219167668211838_191166776_n

Այն մարդիկ, ովքեր տառապում են ասթմայից, սովորաբար շատ զգայուն եւ ալերգիկ են: Նրանց մոտ անընդհատ կոկորդում լորձի գոյացություն է առաջանում, երբ թոքերը գրգռվում են: Ասթմայի ժամանակ շնչառության հետ խնդիրներ են առաջանում, անդադար հազ եւ հեւոց: Ասթմայով տառապող բոլոր հիվանդներն օգտագործում են ռեսպիրատոր:

Փոխելով դիետան՝ կարող եք օգնել ինքներդ ձեզ: Անհրաժեշտ է ընդամենն իմանալ, թե ինչպիսի մթերքներից պետք է հեռու մնալ եւ որոնք կարող եք օգտագործել:

Օգտագործեք վիտամին C եւ բետա-կարոտին պարունակող մթերք: Կարելի է օգտագործել գազարի հյութ ամեն օր: Այն հարուստ է վիտամին C-ով: Նեխուրը եւս օգտակար մթերք է: Սննդի մեջ ավելացնելով մի քիչ նեխուր՝ հնարավոր կլինի թունազերծել լյարդը:

Ստորեւ ներկայացնում ենք մթերքի չափաբաժին, որոնք կարող են օգտագործել ասթմա ունեցող մարդիկ:

•2 կանաչ խնձոր + նեխուրի 6 ցողուն + սպանախ + մաղադանոս + 1/4 կիտրոնի հյութ:

•1 բաժակ ցորենի հյութ + կիտրոնի հյութ + 3 հատ բողկ + 1/2 կիտրոն:

•2 բաժակ ելակի հյութ + 1 բաժակ լոռամիրգ եւ նռան հյութ

•1 վարունգ + 3 սոխ, հասած կիտրոն

Որպեսզի նվազագույնի հասցնեք ասթմայի նոպաները, անհրաժեշտ է զերծ մնալ որոշակի մթերքներից՝

•Կենդանական ծագում ունեցող մթերքից, հատկապես ձու, կաթ եւ միս:

•Ցիտրուսային մրգերից, քանի որ դրանք կարող են առաջացնել ասթմայի նոպա:

•Բուսական յուղից, հատկապես եգիպտացորենի յուղից, քանի որ այն կարող է շնչուղիների բորբոքում առաջացնել:

•Ալկոհոլից եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներից:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝