Խմեք այս ըմպելիքն ամեն օր եւ կզգաք, թե ինչպես են քրոնիկ հիվանդությունները նահանջում

20045806_1219146018214003_568099621_n

Ոսկե կաթը համարվում է առողջարար ըմպելիք, որը կարող եք խմել առավոտյան: Քրքումը համարվում է այդ բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը: Քուրքումինը՝ քրքումի ակտիվ բաղադրիչը, հզոր ազդեցություն ունի առողջության վրա:

Այն օժտված է հակաօքսիդանտ, հակաբորբոքիչ հատկությամբ:

Քրքումի օգտակար հատկությունները.

Հակաբորբոքային, հակաօքսիդանտ, հակասեպտիկ, ցավազրկող:

Ամրապնդում է իմունիտետը:

Կարգավորում է խոլեստերինի մակարդակը:

Լավացնում է մարսողությունը:

Թունազերծում է լյարդը:

Բարձրացնում է նյութափոխանակությունը եւ օգնում է կարգավորել քաշը:

Նվազեցնում է արյան բարձր ճնշումը:

Լավացնում է հիշողությունը:

Լավացնում է մաշկի վիճակը:

Կանխում է նյարդային խանգարումների առաջացումը:

Քրքումի մածուկ

Բաղադրիչներ

¼ բաժակ քրքում

Սեւ պղպեղ

½ բաժակ ֆիլտրացրած ջուր

Պատրաստման եղանակը

Այն պետք է պատրաստել մարմանդ կրակի վրա եւ անընդհատ խառնել: Պետք է ստանաք մածուկ: Թողնել սառչի եւ լցնել փոքր բանկայի մեջ:

Ոսկե կաթը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

Մեկ բաժակ նուշի, կոկոսի յուղ կամ այծի կաթ

1 թեյի գդալ կոկոսի յուղ

¼  թեյի գդալ քրքումի մածուկ

Մեղր ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Բաղադրիչները, բացառությամբ մեղրի, լցնել կաթսայի մեջ: Դնել մարմանդ կրակի վրա եւ անընդհատ խառնել: Այն չպետք է եռա: Վերջում ավելացնել մեղրը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝