Խառնելով ընդամենը երեք բաղադրիչ՝ ընդմիշտ կմոռանաք քրտինքի տհաճ հոտի մասին

1

Համաձայնվեք, որ դեզոդորանտները միշտ չէ, որ արդարացնում են մեր սպասելիքները: Բացի դրանից հակաքրտինքային միջոցները պարունակում են նյութեր, որոնք փակում են քրտնագեղձերը՝ խախտելով դրանց բնական ֆունկցիան: Սակայն առանց այդ ժամանակակից միջոցի անհնարին է: Սակայն հնարավոր է նաեւ ինքնուրույն պատրաստել դեզոդորանտ:

Անհրաժեշտ են՝

25 գր սոդա

15 գր եգիպտացորենի օսլա

30 գր կոկոսի օսլա  

եթերային յուղ

Պատրաստման եղանակը

Սկզբում անհրաժեշտ է խառնել սոդան եւ օսլան: Սոդան հիանալի միջոց է քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար, քանի որ ստեղծում է ալկալային միջավայր, որը սպանում է բակտերիաները: Օսլան արագ կլանում է հեղուկը, այդ պատճառով թեւատակը միշտ չոր է մնում: Այնուհետեւ ավելացնել կոկոսի յուղը, որը լուծվում է 24 աստիճանում, այդ պատճառով այս բնական միջոցն օգտագործելու դեպքում այն թեթեւակի հալվում է: Կարելի է ավելացնել նաեւ մի քանի կաթիլ եթերային յուղ: Պետք է հիշել, որ այդ հոտը շնչելու եք ամբողջ օրն, այդ պատճառով պետք է ընտրել դուրեկան հոտ:

Ստացված զանգվածը լցնել հակաքրտինքային միջոցի տարայի մեջ եւ դնել սառնարան ու օգտագործել:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝