Եթե դուք տառապում եք այս հիվանդություններով, ապա սկսեք բանան ուտել

5-16-696x510

Բացի սննդարար արժեքից, հետազոտություններն ապացուցել են, որ բանանը շատ օգտակար է առողջության համար եւ ավելի արդյունավետ է, քան որոշ դեղորայքներ:

Ձեզ ենք ներկայացնում որոշ հիվանդություններ, որոնց դեպքում բանանը շատ օգտակար է:

Փքվածություն եւ փորկապություն

Բանանը պարունակում է պեկտին, ինչն արագացնում է մարսողությունը եւ օրգանիզմից հանում է թունավոր նյութերը: Բացի այդ, բանանն ազդում է որպես պրոբիոտիկ, ինչն օգնում է փորկապության դեպքում: Այդ ամենն օգնում է նվազեցնել փքվածությունը եւ ստամոքսի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ նպաստում մարսողության կարգավորմանը:

Սթրես

Սթրեսն անընդհատ ազդում է մարդու առողջության վրա: Սթրեսից առաջացած խնդիրներից մեկը համարվում է փորլուծությունը, եւ ամենից առաջ այն առաջանում է օրգանիզմում կալիումի մակարդակի նմազման հետ: Բանանը պարունակում է մեծ քանակության կալիում, ինչի շնորհիվ կարողանում է վերականգնել հավասարակշռությունն օրգանիզմում:

Արյան ճնշում

Հայտնի է, որ նատրիումի աղերի շատ օգտագործումը եւ կալիումի քիչ օգտագործումն ազդում է արյան ճնշման վրա: Որպեսզի նվազեցնեն բարձր արյան ճնշումն, անհրաժեշտ է օրական մեկ բանան ուտել:

Դեպրեսիա

Բանանը պարունակում է տրիպտոֆան, սպիտակուց, որը խթանում է սերոտոնին հորմոնի սեկրեցիան, որը հայտնի է որպես «երջանկության հորմոն»: Բավարար է ուտել օրական մեկ բանան, եւ սերոտոնինի մակարդակն այնքան կբարձրանա, որ ձեզ ավելի լավ, հանգիստ եւ երջանիկ կզգաք:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝