Այս թեյը սպանում է բոլոր մանրէները, օրգանիզմը մաքրում թունավոր նյութերից

8-14-696x363

Այս բաղադրիչների համադրությունը կփրկի ձեր կյանքը: Հինգ բաղադրիչներ, որոնք  օգնում են կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դեմենցիան, վարակները, քաղցկեղը եւ շատ այլ հիվանդություններ:

Հրաշագործ թեյի բաղադրիչներն են՝

Քրքում

Քրքումի բուժիչ հատկությունները բավականին շատ են: Քուրքումինը, որն առկա է քրքումի մեջ, օգտակար է բորբոքումը նվազեցնելու համար: Այն պայքարում է քաղցկեղի դեմ եւ նպաստում է սրտի եւ գլխուղեղի առողջությանը:

Կոճապղպեղ

Կոճապղպեղը շատ օգտակար է մարսողության հետ կապված խնդիրների եւ միգրենի դեպքում: Այն օժտված է նաեւ հակաբորբոքային հատկությամբ եւ օգնում է պայքարել այնպիսի մահացու հիվանդության դեմ, ինչպիսին է քաղցկեղը:

Դարչին

Ասիական երկրներում այս համեմունքն օգտագործում են արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու եւ վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ:

Հիլ

Եթե դուք ցանկանում եք կանխել  արյան մակարդուկները բնական ճանապարհով, ապա հիլն իսկական փրկություն է: Այն կօգնի մաքուր պահել երակների պատերը եւ նպաստում է արյան ճիշտ շրջանառությանը: Այն կօգնի մաքրել օրգանիզմը երիկամների միջոցով:

Մեղր

Մեղրն անվանում են նաեւ ամենաօգտակար սնունդը:

Այն թեյը դարձնում է ավելի համեղ, ինչպես նաեւ պաշտպանում է  օրգանիզմը: Այն էներգիայի աղբյուր է, որն ամրապնդում է իմունային համակարգը:

Բաղադրիչները՝

½ թեյի գդալ կոճապղպեղ

½  ճաշի գդալ դարչին

1/6 թեյի գդալ քրքում

Մի քիչ հիլ

500 մլ ջուր

1 թեյի գդալ մեղր:

Պատրաստման եղանակը

500 մլ ջուրը դնել մարմանդ կրակի վրա, եռացող ջրի մեջ ավելացնել կոճապղպեղը, դարչինը, քրքումը եւ հիլը ու լավ խառնել: Բոլոր բաղադրիչները միասին եռացնել 5-10 րոպե: Սառեցնել եւ ավելացնել մեկ թեյի գդալ մեղրը: Այդ ըմպելիքի համը փոխելու համար կարելի է նաեւ ավելացնել մի քիչ յուղ կամ կոկոսի կաթ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝