Հիանալի միջոց մարսողության հետ կապված խնդիրներից ազատվելու համար

Без названия (1)

Ստամոքսի փքվածությունը եւ գազի գոյացությունը տհաճ երեւույթներ են եւ անհանգստություն են առաջացնում: Այդ տհաճ երեւույթից ազատվելու համար կա հիանալի միջոց, որը շատ հեշտ է պատրաստել եւ արդյունավետ է:

Այդ բաղադրության միակ բաղադրիչը հիանալիորեն հեռացնում է փքվածությունը, գազի գոյացումը:

Այդ հիանալի բաղադրիչը չամանի սերմերն են: Չամանն իրենից ներկայացնում է անուշաբույր բույս, որն օժտված է հետեւյալ բուժիչ հատկություններով՝

Ցավազրկող

Հակասեպտիկ

Միզամուղ:

Բացի այդ, չամանի սերմերը միակ միջոցն է, որը կարգավորում է մարսողական գործընթացը:

Այն օգնում է նաեւ՝

Խթանել ստամոքսահյութի սեկրեցիան

Կարգավորել ստամոքսի ֆունկցիան

Ազդել ախորժակի վրա

Ամրապնդել իմունային համակարգը:

Հաճախ գազերի գոյացումը կապված է որոշ սննդամթերքների, ուտելու ընթացքում շատ օդ կուլ տալու, ստամոքսի ցավի հետ:

Այդ ամենից կարելի է ազատվել չամանի սերմերի միջոցով, որը կօգնի թեթեւացնել այդ տհաճ նախանշանները:

Չամանի սերմերը կարելի է օգտագործել որպես համեմունք կերակրի մեջ, հատկապես այնպիսի մթերքների հետ, որոնք գազեր են առաջացնում: Նաեւ կարող եք թեյ պատրաստել չամանի սերմով: Այդ թեյին կարելի է ավելացնել կիտրոն կամ մեկ գդալ մեղր:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝