Հիանալի միջոց մազերի աճի եւ տեսողության համար

chistka-sosudov

Մազերի եւ տեսողության հետ կապված խնդիրները շատերին են անհանգստացնում: Բարեբախտաբար, բնությունը շատ միջոցներ է  տալիս, որոնց միջոցով հնարավոր է բուժել այդ խնդիրները:

Ձեզ ենք ներկայացնում հատուկ բնական միջոց, որը պարունակում է օգտակար նյութեր եւ կարգավորում է մազերի եւ տեսողության հետ կապված խնդիրները:

Եթե մի քանի օր շարունակ օգտագործեք այս խառնուրդը, ապա կնկատեք նշանակալի փոփոխություն:

Անհրաժեշտ է՝

200 գր կտավատի յուղ

4 հատ կիտրոն

1 կգ մեղր

3 հատ սխտոր

Պատրաստման եղանակը

Սկզբում մաքրել սխտորը եւ խառնել 4 հատ կիտրոնի հետ: Խառնել այնքան, մինչեւ ստացվի միատարր զանգված: Այնուհետեւ ավելացնել մեղրը եւ կտավատի յուղը եւ շարունակել խառնել: Երբ պատրաստ լինի, խառնուրդը լցնել բանկայի մեջ եւ դնել սառնարան:

Օգտագործման եղանակը

Ուտել ամեն օր ուտելուց 30 րոպե առաջ: Նման համադրությունը թույլ է տալիս կարգավորել ընդհանուր առողջական վիճակը, ինչպես նաեւ կանխել մի շարք հիվանդություններ:

Այս բաղադրատոմսի առավելությունները.

Կտավատի յուղ

Այն ստանում են բարձրորակ կտավատի սերմից: Այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նպաստում են տրամադրության, տեսողության կարգավորմանը, ինչպես նաեւ առողջ մաշկ եւ մազեր ունենալուն:

Կիտրոն

Կիտրոնը հարուստ է օգտակար նյութերով, հատկապես վիտամին С-ով, հակաօքսիդանտներով, որոնք կարող են պաշտպանել տեսողությունը: Բացի դրանից կիտրոնը նպաստում է մազերի աճին եւ կանխում է մազաթափությունը եւ թեփը:

Մեղր

Մեղրը հարուստ է օգտակար նյութերով եւ հակաօքսիդանտներով, որոնք սնուցում են մազերի ֆոլիկուլները եւ խթանում մազերի աճը: Բացի դրանից, մեղրի հաճախակի օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը եւ նվազեցնել աչքերի բորբոքումը: Եթե աչքերը կարմրում կամ գրգռվում են, ապա մեղրը հիանալի միջոց է դրա դեմ:

Սխտոր

Համաձայն բազմաթիվ հետազոտությունների՝ սխտորը նպաստում է մազերի աճին, պայքարում է մազաթափության դեմ, ինչպես նաեւ կանխում է մազերի սպիտակումը: Դա տեղի է ունենում սխտորում առկա պղնձի, ծծմբի, սելենի, վիտամին С-ի եւ հանքանյութերի շնորհիվ, որոնք օգտակար են մազերի աճի համար: Բացի այդ, սխտորը պարունակում է նաեւ ծծումբ, որը շատ օգտակար նյութ է եւ առաջացնում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են աչքի ոսպնյակը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝