Ի՞նչ են նշանակում մթերքների վրա փակցված պիտակների թվերը

image (15)

1.Եթե պիտակի վրա առկա է 4 թվանշան, որը սկսվում է 3 կամ 4 թվերով, ապա դա նշանակում է, որ այդ մթերքն աճեցրել են ինտենսիվ գյուղատնտեսության սկզբունքով, ինչը ենթադրում է նաեւ պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործումը:

2.Եթե պիտակի վրա առկա է 5 թվանշան, որը սկսվում է 9 թվով, դա նշանակում է, որ այդ մթերքն աճեցրել են ավանդական միջոցներով, ինչպես արել են հազարավոր տարիների ընթացքում: Հիմա այդ միջոցն անվանում են «օրգանական», այլ խոսքով՝ առանց պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործման:

3.Եթե մթերքն ունի 5 թվանշան, որը սկսվում է 8 թվով, ապա դա նշանակում է, որ մթերքը համարվում է գենետիկորեն մոդիֆիկացված կամ, ինչպես բոլորին է հայտնի, ԳՄՕ է:

Այս նյութը կարդալուց հետո ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել, թե ինչ եք գնում եւ օգտագործում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

Դիտվել է՝