Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել անօգտակար եւ թունավոր նյութերից

nQAnlMS34Tg

Թունազերծման լավագույն բաղադրատոմսերը

Խնձորը եւ դարչինը

Բարակ կտրատել խնձորը եւ վրան լցնել 500մլ մաքուր ջուր՝ ավելացնելով մեկ թեյի գդալ դարչին, եռացնել, այնուհետեւ սառեցնել եւ խմել ամբողջ օրվա ընթացքում: Խնձորի եւ դարչինի համադրությունը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը եւ մաքրել ստամոքսային տրակտը:

Կիտրոնի հյութ եւ մեղր

2 ճաշի գդալ կիտրոնի թարմ հյութին ավելացնել 200մլ տաք ջուր եւ մեկ թեյի գդալ բնական մեղր, մի քիչ մանրացված կոճապղպեղ: Խմել դատարկ ստամոքսին նախաճաշից առաջ: Այն կօգնի մաքրել մարսողական համակարգը, ամրացնել անոթների պատերը:

Կոճապղպեղի ըմպելիք

Թարմ կոճապղպեղը մաքրել կճեպից եւ մանր կտրատել, ավելացնել մեկ լիտր եռացրած ջուր, եռացնել եւ եփել 10 րոպե մարմանդ կրակի վրա, այնուհետեւ քամել:

Սառելուց հետո ավելացնել մի քիչ դարչին եւ մի քանի գդալ մասուրի օշարակ: Օգտագործել օրական 100-15մլ ուտելուց կես ժամ առաջ: Կկարգավորվի մարսողությունը, նյութափոխանակությունը եւ կամրապնդվի առողջությունը:

Բազուկի հյութ

Պատրաստել թարմ հյութ մեկ բազուկով, 2 խնձորով եւ նեխուրով, օգտագործել մեկ ճաշի գդալ օրական երկու անգամ ուտելուց կես ժամ առաջ:

Առողջության կոկտեյլ

Վերցնել մեկ նարինջը, մեկ կիտրոնը եւ մեկ գազարը, հանել դրանց հյութը, վրան ավելացնել 100մլ հանքային ջուր: Խմել սոված վիճակում ուտելուց կես ժամ առաջ: Այս կոկտեյլը հիանալի միջոց է հոգնածության դեմ, այն իր մեջ պարունակում է մեծ քանակության հակաօքսիդանտներ:

Վարունգ եւ նեխուր

Կտրատել մեկ վարունգն ու նեխուրի մեկ արմատը, ավելացնել 300մլ ջուր: Խմել ամբողջ օրվա ընթացքում:

Աղբյուր՝  kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝