Երեք միրգ, որոնց համադրումը կբուժի ողնաշարը

3-фрукта-которые-восстановят-позвоночник-4

1.5 ամիս ամեն օր քնելուց առաջ անհրաժեշտ է ուտել՝

•ծիրանի չիր

•թզի չիր

•սեւ սալորի չիր

Անհրաժեշտ է ուտել հետեւյալ համադրությամբ՝

•1 թուզ

•5 ծիրանի չիր

•1 սեւ սալորի չիր

Այս պտուղները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են փափուկ միջողային սկավառակների հյուսվածքները: Բացի այդ հյուսվածքները դարձնում են ավելի դիմացկուն: Այդ հյուսվածքների ամրացումը կհանգեցնի նրան, որ ողերը կսկսեն մնալ իրենց տեղում:

Սակայն այդ պտուղներն առանձին-առանձին չեն պարունակում անհրաժեշտ նյութերը, այլ արդյունքը ձեւավորվում է դրանց համադրության արդյունքում:

Ծիրանի չիրն անկասկած օգտակար նյութերի պահեստ է: Գիտականորեն ապացուցված է, որ չորացրած ծիրանը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի վրա, շնորհիվ իր մեջ առկա կալիումի, այն հիանալի միջոց է ուռուցքներից խուսափելու համար: Այդ «հրաշք մրգաչրի» բաղադրության մեջ մտնում է ֆոսֆորը, երկաթը, կալցիումը, կարոտինը եւ վիտամին В5-ը:

Թուզն օգտակար է քաղցկեղի դեմ պայքարելու համար, կարգավորում է վահանաձեւ գեղձի գործունեությունը: Բացի դրանից չորացրած թուզն օրգանիզմից մաքրում է մանրէները:

Օգտագործվում է որպես ժողովրդական միջոց բրոնխիտի բուժման համար:

Սեւ սալորը եւս բնության կողմից նվեր է առողջության համար: Այն հիանալի ազդում է աղեստամոքսային տրակտի վրա: Սեւ սալորի թուրմն օգնում է ազատվել փորկապությունից եւ կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը: Բացի այդ, սեւ սալորն օգտակար է նաեւ նրանց, ովքեր սրտի եւ բարձր ճնշման հետ խնդիրներ ունեն: Այն օգտակար է նաեւ երիկամների հիվանդության եւ ռեւմատիզմի դեպքում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝