Այս վիտամինը կօգնի քայքայել ճարպերը, պաշտպանել սիրտը եւ մազերին խտություն հաղորդել

020863066_7131765

Ձկան յուղն իրենից ներկայացնում է այնպիսի ճարպաթթուներով հագեցած նյութ, ինչպիսին է օմեգա-3-ը: Այն օժտված է հզոր հակաօքսիդանտներով եւ օգտագործվում է դարեր շարունակ: Դժբախտաբար շատերն այսօր մոռացել են դրա մասին: Ձկան յուղ կարելի է ձեռք բերել բոլոր դեղատներում:

Ձկան յուղի առավելություններն առողջության համար

Ձկան յուղը պարունակում է մեծ քանակության А եւ D վիտամիններ, որոնք կարող են կարգավորել մաշկի բջիջների եւ լորձաթաղանթի աճը: Այս վիտամինների շնորհիվ յուղն օգտակար է դառնում մաշկի, մազերի եւ եղունգների համար, այդ պատճառով կանայք պետք է պարբերաբար այն օգտագործեն: Վիտամին D-ն կարող է նվազեցնել անհանգստությունը, սթրեսը եւ ոտքերի ցավը, ինչպես նաեւ կարգավորել օրգանիզմի կալցիումի յուրացումը, ինչը կենսական անհրաժեշտություն է մաշկի եւ ոսկորների համար: Ձեզ ենք ներկայացնում դեմքի համար հիանալի դիմակի բաղադրատոմս ձկան յուղով:

Անհրաժեշտ է խառնել մեկ թեյի գդալ ձկան յուղը եւ մեկ թեյի գդալ մեղրը, այնուհետեւ քսել դեմքին, թողնել 5 րոպե եւ լվանալ սառը երիցուկի թեյով: Այս գործընթացը պետք է կրկնել մի քանի օր հիանալի արդյունք ստանալու համար:

Ձկան յուղն օգտակար է իր մեջ առկա օմեգա-3-ի շնորհիվ, ինչը կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ կարգավորում է սրտի անկանոն աշխատանքը: Սակայն դրա առավելությունն այսքանով չի սահմանափակվում, համաձայն հետազոտությունների՝ այն նշանակալի կերպով նվազեցնում է դիաբետի առաջացման ռիսկը եւ պաշտպանում նյարդային մանրաթելերը:

Նպաստում է քաշի նվազմանը

Բազմաթիվ դիետոլոգներ խորհուրդ են տալիս օգտագործել ձկան յուղ քաշը նվազեցնելու համար: Համաձայն հետազոտության՝ այն մարդիկ, ովքեր օրական օգտագործում են 6 գր ձկան յուղ եւ 45 րոպե մարզվում են, ունեն ավելի լավ կազմվածք: Ֆիզիկական ակտիվության եւ ձկան յուղի համադրությունը նվազեցնում է ճարպային կուտակումները: Ձկան յուղը կարգավորում է նաեւ ուղեղի գործունեությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օգտագործելով ձկան յուղ՝ կարելի է կանխել սակավամտության առաջացումը:

Գինեկոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել ձկան յուղ կանացի մի շարք խնդիրներից ազատվելու համար: Տղամարդիկ պետք է այն օգտագործեն շագանակագեղձի քաղցկեղից խուսափելու համար:

Փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել ձկան յուղի օգտագործումից, եթե խնդիրներ կան  վահանաձեւ գեղձի հետ կամ բարձր է կալցիումի եւ վիտամին D-ի մակարդակը:

Կարելի է սննդակարգի մեջ ներառել նաեւ սաղմոն տեսակի ձուկ, որը համարվում է օմեգա-3-ի բնական աղբյուր:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝