Այս յուղն առավել օգտակար է, քան ձկան յուղը

80683136_4604373_kynjyt

Կտավատի յուղի օգտակարության մասին շատ անգամ ենք լսել: Կտավատի յուղն օժտված է առողջության համար շատ կարեւոր եւ օգտակար հատկություններով: Անհրաժեշտ է ամբողջ կյանքում օգտագործել այն:

Չմշակված կտավատի յուղը հիանալի համ կհաղորդի ցանկացած ուտեստի:

Օրգանիզմի համար յուղն արժեքավոր է իր հարուստ բաղադրիչներով, ինչպես ճարպաթթուներով, այնպես էլ մակրո եւ միկրոտարրերով: Օմեգա-3-ի պարունակությամբ այն երկու անգամ հարուստ է ձկան յուղից:

Սովորաբար կտավատի յուղը խմում են առավոտյան դատարկ ստամոքսին, նախաճաշից 20-30 րոպե առաջ: Այն կարելի է խմել նաեւ քնելուց առաջ կամ էլ վերջին ուտելուց 20-30 րոպե հետո:

Այն կարելի է օգտագործել նաեւ դեմքի եւ մազերի դիմակի տեսքով:

Կտավատի յուղն օգտակար է օրգանիզմին

Նիհարելու համար

Օմեգա-9 օլեինաթթուն, օմեգա-6 չհագեցած ճարպաթթուն, օմեգա-3 ճարպաթթուն նիհարելու ակտիվ գործոններ են: Բացի դրանից, օմեգա-9 եւ օմեգա-6 ճարպաթթուները նվազեցնում են ախորժակը: Այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր քաշի հետ կապված խնդիրներ ունեն, նախասիրությունը պետք է տան հենց այս յուղին: Այն կարելի է ավելացնել յոգուրտի կամ աղցանների մեջ:

Սիրտ-անոթային համակարգի համար

Այն պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը, կարգավորում է ճնշումը, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ արյունատար անոթները դարձնում է ավելի առաձգական եւ առողջ:

Կանացի առողջության համար

Այս մթերքի մեջ առկա լիգնինը (փայտահյութը) նպաստում է օրգանիզմում հորմոնների նորմալ հավասարակշռության ակտիվացմանը:

Բորբոքումների ժամանակ

Կտավատի յուղը բուժում է գայլախտի, կաթնագեղձի հիվանդությունների ժամանակ առաջացած բորբոքումները: Բաղադրության մեջ առկա օմեգա-3-ը կարգավորում է յոդի յուրացման գործընթացը:

Գեղեցկության եւ երիտասարդության համար

Այս յուղով պատրաստված դիմակներն օժտված են երիտասարդեցնող, սնուցող, հակաբակտերիալ հատկություններով: Այն օգտակար է նաեւ թարթիչների համար:

 Աղբյուր՝ kastory.ru

Դիտվել է՝