Այս խոտաբույսերը բուժում են բոլոր կանացի հիվանդությունները

iStock-000004399728Large

Հաճախ կանանց անվանում են թույլ սեռ, եւ հատկապես այն արդարացված է կանացի առողջության առումով. այն հեշտությամբ եւ արագ կարելի է կորցնել եւ դժվարությամբ վերականգնել: Սկզբնական փուլում շատ հիվանդություններ կարելի է բուժել բուժիչ խոտաբույսերի միջոցով:

Ֆիտոթերապիան՝ բուսաբուժությունը, բուժման հիանալի լրացում է: Բուժիչ բույսերը վերականգնում են օրգանիզմի շատ ֆունկցիաներ եւ կարգավորում են վիճակը:

Հայտնի փաստ է, որ կանացի այնպիսի հիվանդությունների, ինչպիսին են բարորակ ուռուցքները, առաջացման շատ պատճառները համարվում են այնպիսի հիվանդությունները, որոնց մենք ժամանակին ուշադրություն չենք դարձրել, եւ որոնք այդպես ստացել են խրոնիկ բնույթ: Այդ պատճառով, որպեսզի կարողանաք բուժել բարորակ ուռուցքներն, անհրաժեշտ է սկզբում վերացնել առաջացման պատճառները: Բուժումն արագ չի լինում եւ համապարփակ բուժման կարիք ունի: Դեղաբույսերի օգտագործումն այստեղ նպատակահարմար է, քանի որ դեղաբույսերն ուղղված են հիվանդության կողմից խախտված նյութափոխանակության վերականգնմանը, բորբոքային պրոցեսների վերացմանը, ներքին օրգանների գործունեության կարգավորմանը: Շատ օգտակար է դեղաբույսերից պատրաստված թուրմին մեղր ավելացնել, այն բարենպաստ ազդեցություն է ունենում յուրաքանչյուր օրգանի, օրգանիզմի յուրաքանչյուր բջիջի վրա:

Ձեզ ենք ներկայացնում կանացի հիվանդությունների բուժմանը նպաստող մի քանի դեղաբույսերի բաղադրատոմսեր:

Բորբոքումների ժամանակ անհրաժեշտ է երեքնուկը, տերեփուկը եւ տատրակը խառնել իրար: Վերցնել մեկ ճաշի գդալ այդ բուսական խառնուրդից, լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ եւ թրմել մեկ ժամ: Օգտագործել օրական հինգ անգամ 3 ճաշի գդալ՝ 2-3 շաբաթվա ընթացքում:

Ձվարանի եւ արգանդի ֆունկցիաները վերականգնելուն նպաստում են վայրի սուսամբարը, թարխունը, ալոեն, մաղադանոսը: Ահա մի քանի օգտակար բաղադրատոմսեր.6cb541038fa54a02aacbd34b835c8606

♦ Վերցնել 3 ճաշի գդալ չորացրած մանրացրած վայրի սուսամբար, լցնել թերմոսի մեջ, ավելացնել 500մլ եռացրած ջուր, թողնել մեկ ժամ թրմի, քամել եւ խմել օրական 3 անգամ կես բաժակ:

♦ 2 ճաշի գդալ մաղադանոսի արմատին կամ սերմին ավելացնել 0,5լ եռացրած ջուր, եփել մարմանդ կրակի վրա 3-5 րոպե, թողնել թրմի 30 րոպե եւ խմել օրական երեք անգամ 0,5 բաժակ:

Բարորակ գոյացությունների դեպքում օգտակար է 1-2 ամսվա ընթացքում որպես ծամոն ծամել ակնամոմը:

Արգանդի էրոզիայի դեպքում արդյունավետ են հետեւյալ բաղադրատոմսերը.

♦ Մեկ ճաշի գդալ ուրցը եւ անանուխը լցնել 0,5լ եռացրած ջրի մեջ եւ եռացնել մարմանդ կրակի վրա 5 րոպե: Այնուհետեւ սառեցնել, քամել եւ խմել կես բաժակ օրական 4-5 անգամ:

♦ Հավասար քանակությամբ խառնել երիցուկը, ազնվամորին, հազարաթերթիկը, հիպերիկը, լոռամիրգը, եղինջի տերեւները եւ մանրացնել: Այդ խառնուրդից վերցնել մեկ ճաշի գդալ, ավելացնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ եւ լցնել թերմոսի մեջ: Այնուհետեւ քամել եւ խմել տաք վիճակում օրական երեք անգամ ուտելուց առաջ բաժակի մեկ երրորդ չափով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝